Wednesday, 24 04 2024
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

«Վոժդիզմը»՝ հայկական «պառլամենտարիզմի» ընդերքում

Թափանցիկությունը բացասաբար է ազդել կառավարության որակի վրա` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նման կտրուկ ձևակերպմամբ խորհրդարանական երեկվա հարց ու պատասխանի ժամանակ հիմնավորեց` ապրիլից կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Հարությունյանը կաբինետի ամենաինտելեկտուալ անդամներից մեկն է և, անշուշտ, ցանկության դեպքում, իշխանությունների որոշումը կարող էր մոտիվացնել շատ ավելի ռացիոնալ, կառուցողական հարթության վրա: Սակայն արդարադատության նախարարն, ըստ ամենայնի, միտումնավոր է ընտրել, այսպես ասած, անտագոնիստական, ինչ-որ իմաստով ոչ ռացիոնալ ու ռեակցիոն պատասխան` թերևս, ցույց տալու համար, որ գործ ունենք ոչ թե կառավարության հերթապահ օրենսդրական նախաձեռնության, այլ` նոր «գաղափարախոսության» հետ, որն, ի դեպ, նախապատմություն և ակունք ունի:

Դեռևս տարիներ առաջ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ներին մեղադրել էր երկրում, իր իսկ ձևակերպմամբ, գաղջ մթնոլորտ ձևավորելու համար: Ավտորիտար քաղաքական «մշակույթին» բնորոշ մենթալիտետ է, երբ իշխանությունը մտածում է ոչ թե կոնկրետ պրոբլեմները լուծելու, այլ դրանց հրապարակայնացնումը կանխելու մասին: Կոպիտ ասած` իշխանությունը կարծում է, որ խնդիրն ոչ թե իր այլանդակ պատկերն է, այլ` այն արտացոլող հայելին: Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը և Դավիթ Հարությունյանի երեկվա «թափանցիկ» ակնարկը Սերժ Սարգսյանի «գաղջ մթնոլորտի» մենթալ մտածողության առարկայական դրսևորումներն են:

Առիթ ունեցել ենք նկատելու, որ հայկական պառլամենտական մոդելը ունիկալ է, որովհետև դրանում իշխանության հիմնական սուբյեկտը ոչ թե խորհրդարանն ու նրա մեծամասնությունն են, այլ` վարչապետը, ով ավելի մեծ լիազորություններ է ունենալու, քան նույնիսկ` նախագահը պետական այսօրվա համակարգում: Քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարությունն ու թափանցիկությունը համարվում են զարգացման նախապայման, Հայաստանում` որակի թշնամի:

Հենց այստեղ էլ, կարծում ենք, անիմաստ է դառնում միջազգային փորձի վկայակոչումը, որովհետև հայկական «պառլամենտարիզմի» ընդերքում դրվում է, այսպես կոչված, վոժդիզմի գաղափարը, որի համար` օֆիցիոզ պատկերացումից դուրս, իրականության ցանկացած մատուցում «գաղջ մթնոլորտ» է, «անպետք թափանցիկություն», որը բացասաբար է անդրադառնում կառավարության որակի վրա: Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանական ամբիոնից ընդամենը բացահայտում էր հայկական «պառլամենտարիզմի» կամ վոժդիզմի ինստիտուցիոնալ հիմքերից մեկը:

ՀՀԿ-ն նոր վարչապետի հարցով դեռևս Գործադիր մարմնի նիստ չի անցկացրել, համենայն դեպս` Էդուարդ Շարմազանովն այդ մասին հանրությանը չի իրազեկել, սակայն ակնհայտ է, թե որ վարչապետի վարած կառավարության նիստերն են ապահովագրվում «գաղջ մթնոլորտի» տեսարանների վերածվելու ռիսկերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում