Լուրեր
Ներելը քրիստոնեական արժեք է. Հռոմի պապը ներեց իր վրա կրակողին՝ չնայած նրանից ներում չէին խնդրել. Արտակ Զեյնալյան
  • 12:03
  • 2018-02-08
  • Դիտումներ՝ *

ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ, և քննարկվում է Ներման մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիշեցրեց այն դեպքը, երբ Հռոմի պապը գնաց բանտախուց և ներեց այն անձնավորությանը, ով իր վրա կրակել և վիրավորել էր. «Հռոմի պապից որևէ մեկը ներում չէր խնդրել: Քրիստոնեության մեջ նման բան կա. պիտի աղոթես՝ նախօրոք արդեն ներիր: Եվ Ամանորից առաջ և Ամանորին բոլորը բոլորին ներում են»:

Նրա խոսքով՝ սա մարդկային է, և իրավունքը չի կարող չծառայել մարդկայնությանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *