Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

ԱՄՆ-ը չի վառում կանաչ լույսը դեպի Հայաստան

ԱՄՆ մոտ երեք տասնյակ կոնգրեսականներ, որոնք պարբերաբար հանդես են գալիս հայանպաստ նախաձեռնություններով, հանդես էին եկել ԱՄՆ ֆինանսների նախարարությանն ուղղված կոչով, դրանում ակնկալելով Հայաստանի հետ դեռևս ԽՍՀՄ տարիներից գործող կրկնակի հարկման համաձայնագրի վերանայում: Այլ կերպ ասած, կոնգրեսականները ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կոչ են անում Հայաստանի հետ կնքել կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր: Այդօրինակ համաձայնագրերը երկրների միջև ներդրումների խթանման և խրախուսման փոխադարձ կարևոր նշանակություն ունեցող գործիքներ են, առավել ևս, եթե խոսքը վերաբերում է Հայաստան-ԱՄՆ ձևաչափին:

Սակայն մյուս կողմից այստեղ ակնհայտ են պարբերական խոսակցությունները, սակայն գործնական քայլերի բացակայությունը: ԱՄՆ ֆինանսների նախարարը կոնգրեսականների կոչին արձագանքել էր, որ նախարարությունն իր ռեսուրսներից մաս կտրամադրի կրկնակի հարկման համաձայնագիրը վերանայելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարարի այդ արձագանքը մի կողմից հնչում է լավատեսական, սակայն մյուս կողմից այն նաև իր տողատակում պարունակում է տոնայնություն, որ նախարարության համար դա ամենևին առաջնային խնդիր չէ և դրան կանդրադառնան այսպես ասած ռեսուրսները բավականացնելու դեպքում: Ընդհանուր առմամբ սա իհարկե քաղաքականություն է, ոչ միայն այս, այլ բոլոր երկրների դեպքում: Եվ այդ իմաստով, ԱՄՆ պարզապես ցուցաբերում է Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքը, Հայաստանի տնտեսական և պետական քաղաքականության հանդեպ իր վերաբերմունքը:

Ակնհայտ է, որ Հայաստանի և ԱՄՆ միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը չի կնքում գերազանցապես ամերիկյան կողմում ակտիվության բացակայության պատճառով: Իսկ խնդիրը այստեղ անկասկած այն է, որ ԱՄՆ-ին չի գոհացնում Հայաստանում համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, որովհետև կրկնակի հարկումը բացառող օրիագիծը ըստ էության լինելու է այդ ընթացքի գնահատական:

Ընդ որում, այստեղ հարկ է նկատել, որ գործընթացը խոշոր հաշվով սկսվել է դեռևս 2015 թվականի մայիսին, երբ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին ներդրումների խթանման մասին համաձայնագիրը, ինչն ըստ էության նշանակալի իրողություն էր: Սակայն դրա շարունակությունը պետք է լինեին նաև մի շարք այլ քայլեր, այդ թվում նաև կրկնակի հարկումը բացառող օրինագիծ, որը պետք է ամերիկյան ներդրողների համար լինի այսպես ասած կանաչ լույս Հայաստանում ներդրումնրի ուղղությամբ: Սակայն, Սպիտակ տունը փաստորեն արդեն մոտ երեք տարի չի առում այդ կանաչ լույսը, քանի որ վստահ չէ, որ ամերիկյան ներդրումներին Հայաստանում սպասում է սահուն և հարթ ճանապարհ: Իսկ այն, որ ԱՄՆ չի սպասում դա, վկայեց նաև օրերս ԱՄՆ դեսպանատան զեկույցը հայաստանյան ներդրումային միջավայրի մասին, որտեղ այդ միջավայրի գնահատականը մեղմ ասած շոշափելիորեն տարբերվում էր Հայաստանի իշխանության գնահատականից՝ դեպի վատը:

Ներդրումային միջավայրը Հայաստանում բարելավվում է առավելապես խոսքով, կամ պարզապես ներհամակարգային վերադասավորումների տրամաբանությամբ համակարգային պայմանավորվածությունների շրջանակում, այդ համակարագի սեգմենտների համար: Մինչդեռ ամերիկյան կապիտալի թերևս շատ փոքր մասը կհամաձայնի Հայաստանում ներդրումային ծրագրեր կազմել համակարգի տրամաբանության մեջ տեղավորվելու պայմանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում