ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ, և քննարկվում է Ներման մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ ներման խնդրագիր պետք է ներկայացնի դատապարտյալը. «Կարող է ներկայացվել նաև միջնորդություն, եթե կա դատապարտյալի ներման խնդրագիրը»:
«Նախագահին ներման առաջարկություն է ներկայացնելու հանրապետության վարչապետը»,- ասաց նա՝ հավելելով, որ վարչապետին կից կգործի հանձնաժողով:
Հանրապետության նախագահը կարող է եռօրյա ժամկետում ստորագրել համապատասխան հրամանագիրը կամ վերադարձնել վարչապետին. «Հանրապետության նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ դիմի ՍԴ»:
Մանրամասները՝ տեսանյութում: