Անկարան կոչ է անում դաշնակից երկրներին աջակցել «Ձիթենու ճյուղ» գործողությանը, որն ուղղված է PYD և YPG խմբավորումների ահաբեկիչների դեմ պայքարին, ասել է Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Համի Աքսան։
Նախարարի խորհրդականը նշել է, որ Թուրքիան կպայքարի ահաբեկիչների դեմ մինչ հաղթական ավարտ, և այդ քայլերը ձեռնարկվում են միջազգային իրավունքի շրջանակում։ Աքսայի խոսքով՝ սիրիական Աֆրինում ռազմական գործողությունն ուղղված է Թուրքիայի անվտանգության ապահովմանը։
«Ձիթենու ճյուղ» գործողությունն անցկացվում է հունվարի 20-ից։
Գործողության շրջանակում ազատագրվել են 40 բնակավայրեր և 12 անանուն ռազմավարական բարձունքները։