Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ներման ինստիտուտի կրիմինալ հետագիծը

Ընդդիմությունը դարձյալ բողոքում է, որ օրենքների ընդունման միջոցով իշխանությունները «խմբագրում» են նոր Սահմանադրությունը: Ընդդիմադիր պատգամավորները հակասահմանադրական են համարում խորհրդարան ներկայացված «Ներման մասին» օրենքի նախագիծը՝ պնդելով, թե իշխանությունը դրանով փորձում է նախագահից վերցնել ու ապագա վարչապետին տալ ներում շնորհելու իրավունքը։

Սահմանադրության 135-րդ հոդվածում հստակ գրված է. «դատապարտյալներին ներում շնորհելու հարցը օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է նախագահը»։

Գործադիրի ներկայացրած օրենքի նախագծում ներման խնդրագրերի հարցը քննարկում, նախագծերը պատրաստում է կառավարությունը: «Վարչապետին հիմնական դերն են տվել օրենքով: Որ վարչապետը ստանում է ներման խնդրագրերը, քննարկում է և միանգամից նախագահին առաջարկում է ներել կամ չներել: Այսինքն` նախագահից այս լիազորությունը նույնպես օրենքներով վերցնում են, մեծ հաշվով»,- երեկ խորհրդարանում արդարացիորեն նշել է Էդմոն Մարուքյանը: Այսինքն՝ ներման իրավունքը միայն ձևականորեն, ֆորմալ է մնում նախագահի իրավասությունը. պետության գլուխն ընդամենը պետք է դակի այն որոշման նախագիծը, որը ներկայացվում է վարչապետի կողմից: Ստացվում է` դատապարտյալները «հարց լուծող» պետք է գտնեն վարչապետի շրջապատում, որովհետև ներման գործընթացում նույնպես` «առաջին ջութակի» դերը վերապահված է կառավարության ղեկավարին:

Հիմա գանք բուն խնդրին և արձանագրենք, որ ներման ինստիտուտը Հայաստանում բացարձակապես չունի հումանիտար բաղադրիչ` ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: Ներման ինստիտուտը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման գործիք, երբ խոսքը վերաբերում է ընդդիմադիր գործիչներին: Սակայն ներման ինստիտուտը առավելապես այն մեխանիզմն է, որը նպաստում է պետության և հանցագործ աշխարհի մերմանը, սերտաճմանը: Հայաստանի իշխանությունները միշտ «հումանիստ» են գտնվել կրիմինալի հանդեպ, որովհետև` հայտնվելով ազատության մեջ, հանցագործ աշխարհի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավվել են ընտրությունները կեղծելու գործընթացում, անվերապահորեն կատարել են իշխանության տարատեսակ զազրելի պատվերները:

Ներման ինստիտուտը այն կարևոր լծակն է, որի միջոցով իշխանությունները վերահսկում են քրեական աշխարհը: Նույնիսկ կարելի է պնդել, որ կրիմինալը հայաստանյան համակարգի կարևոր սեգմենտներից մեկն է, որի միջոցով իշխանությունը լուծում է քաղաքական, տնտեսական խնդիրներ` նաև լրացուցիչ ֆինանսական հոսքեր ապահովելով կոռուպցիոն բուրգի համար: Այս ամենի համատեքստում խիստ բնական է, որ նույնիսկ օրենսդրորեն վարչապետին է վերապահվում քրեական աշխարհը վերահսկելու գործառույթը:

Սա նաև ահազանգ է, որ Հայաստանում շարունակվելու է պետության և կրիմինալի սերտաճումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում