Դուբայում հայտնվել է նոր հարսանեկան սրահ, որտեղ գտնվում է լիարժեք հասակով հարսնացուի տեսքով տորթ, հայտնում է Reuters-ը։
Հրուշակե հարսնացուի հարսանեկան զգեստի հեղինակը բրիտանացի դիզայներ Դեբի Ուինգհեմն է։ Զգեստն ու հիջաբը պատրաստված են կրեմից, շոկոլադից և մաստիկայից։ Դիզայների խոսքով՝ զգեստի պատրաստման համար օգտագործվել են կրեմից 2000 ծաղիկներ և մոտ 1000 ուտելի մարգարիտներ։
Բացի այդ, հարսնացուի անանուն մատի մատանին զարդարված է իրական ադամանդով։ Քանդակի արժեքը գնահատվում է 1 մլն դոլար։