Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Անակնկալ շրջադարձ Բաքվում. կլինի՞ Երևանի պատասխանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև արտգործնախարար Մամեդյարովը, արել է բավականին անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո:

Ընդ որում՝ Հաջիևի խոսքից պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի Հայաստանում նախագահական ընտրություններ ասելով, քանի որ ընտրություննե, որպես այդպիսին, Հայաստանում չեն անցկացվելու, և նախագահն էլ, ըստ էության, չի ունենալու նախկին լիազորությունները:

Ադրբեջանում նախագահական ընտրությունը Ալիևի հրամանով հոկտեմբերի հերթականից տեղափոխվել է ապրիլ՝ արտահերթի: Մինչ այսօր ակտիվ քննարկվում է, թե ինչու է Ալիևը գնացել այդ քայլին՝ ընտրությունները, փաստորեն, նշանակելով այն ժամանակ, երբ Հայաստանում էլ պետք է պարզվի վարչապետի հարցը: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսում է Հայաստանում ոչ թե վարչապետի, այլ նախագահական ընտրությունների մասին: Մի բան, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեխանիկորե՞ն է Հայաստանի դեպքում էլ օգտագործում նախագահական ընտրություններ արտահայտությունը՝ տեղյակ չլինելով կառավարման մոդելի փոփոխությանն ու մանրամասներին, թե՞ այդուհանդերձ ինչ-որ բանից տեղյակ չէ հայաստանյան հանրությունը, իսկ ահա, օրինակ, ղարաբաղյան բանակցության ձևաչափում ներգրավված կողմերը և միջնորդները արդեն որոշակի պատկերացումներ ունեն ապրիլի և դրան հաջորդելիք իրողությունների մասին, այսինքն՝ նրանց համար վիճակն այդքան էլ անորոշ չէ:

Ադրբեջանցի խոսնակի հայտարարությունը, համենայնդեպս, առաջացնում է հարցեր, հատկապես, որ դրանք առանց այդ էլ կային՝ կապված այն բանի հետ, թե ի վերջո ով է բանակցելու Ադրբեջանի հետ, եթե Սերժ Սարգսյանը վայր է դնում լիազորությունն ու չի առաջադրվում վարչապետի պաշտոնի համար: Վարչապե՞տն է ստանձնելու բանակցության, այսպես ասած, առաջնային մանդատը, թե՞ Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող նախագահը: Այս հարցում Հայաստանի իշխանությունը չի տվել որոշակի պատասխան: Իսկ ունե՞ն այդ հարցի պատասխանն, օրինակ, համանախագահներն ու Ադրբեջանը: Սա, իհարկե, խնդրի մի կողմն է, որովհետև մյուս կողմում արդեն բուն բովանդակությունն է կամ բովանդակության մասին հարցերը:

Փաստորեն, տեսականում գոնե ստացվում է, որ ապրիլից հետո թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները, այսպես ասած, ստանում են շատ կոնկրետ ժամանակ ու տարածություն՝ մի քանի տարի, ընտրություններից ազատ: Ինչպե՞ս են տնօրինելու Երևանն ու Բաքուն իրենց «ազատությունը», իհարկե՝ հարաբերական ազատությունը, քանի որ նրանց խնդիրը թե՛ սեփական հանրության, թե՛ արտաքին աշխարհի հետ ամենևին միայն ընտրությունները չեն: Ըստ այդմ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը այդ իմաստով Երևանի և Բաքվի համար ունենալու է, այսպես ասած, պարտքի՞, թե՞ «ժամանցի» նշանակություն, երբ առավել անկաշկանդ ռեժիմում հնարավոր կլինի ապահովել քաղաքական ձևաչափով որևէ գործընթաց՝ իրավիճակը կայուն պահելու համար: Այստեղ խնդիրն անկասկած առավել զգայուն է կամ գերազանցապես զգայուն է Բաքվի համար:

Բաքուն ակնհայտորեն չունի պատերազմելու թե՛ միջազգային լեգիտիմություն, թե՛ պարզապես ռազմատեխնիկական կարողություն, այսինքն՝ այնպիսի առավելություն, որը նրան քիչ թե շատ հիմք կտա պատկերացնել Հայաստանին պարտության մատնելու որևէ իրատեսական տարբերակ: Այս դեպքում, սակայն, Ալիևի համար առաջանում է խնդիր՝ եթե նա բանակցում է երկար, ապա պետք է հանրությանը ցույց տա արդյունք: Եթե արդյունք չկա, ապա պետք է պատասխանի հարցի, թե ինչու չի պատերազմում, եթե այդքան տարփողում է միլիարդավոր դոլարների սպառազինության գնումն ու իր ապրիլյան «հաղթանակը»: Ընդ որում՝ Ալիևն այստեղ ունի խնդիր, որը կամա, թե ակամա խնդիր է նաև բանակցային ձևաչափի մյուս մասնակիցների համար: Այդ տեսանկյունից, «ազատ ժամանակն ու տարածությունը» Ալիևին որոշակիորեն ազատում են այդ խնդրից, այսինքն՝ իր հասարակությանը անհարմար բացատրություններ տալու խնդրից: Իսկ հոկտեմբերի հերթական ընտրությանը Ադրբեջանի ընդդիմությունն ամենայն հավանականությամբ այդ հարցը կդարձներ Ալիևի դեմ խաղարկվող առանցքային խաղաքարտերից մեկը:

Միևնույն ժամանակ, այդուհանդերձ, բանակցային քաղաքական որևէ ձևաչափում ուղղակի կենսական անհրաժեշտություն է դարձել որևէ նոր բան՝ հրապարակային նոր բան, որը թույլ կտա ծավալել տևական գործընթաց, այլապես «ազատ ժամանակն ու տարածությունը» շատ արագ կմաշվեն: Մինչդեռ, հարց է առաջանում, թե ի՞նչն է նոր լինելու ապրիլից հետո կամ Հայաստանում և Ադրբեջանում «նախագահական ընտրություններից» հետո սկսվելիք ինտենսիվ բանակցություններում: Ադրբեջանում նոր բան կարծես թե չի նշմարվում, իսկ Հայաստանո՞ւմ: Կլինի՞ Երևանում էլ համանման մի հայտարարություն, Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի իշխանության հանդիպումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում