Չինաստանում գենդերային լուրջ խնդրի հետ են բախվել. երկրում տղամարդիկ 33.6 միլիոնով ավել են կանանցից։ Այդ պատճառով էլ սեքս խաղալիքներ արտադրող առաջատար չինական կազմակերպություները՝ Doll Sweet Dolls և ExDolls ֆիրմաները համատեղ, միայնակ տղամարդկանց և թոշակառուների համար ստեղծել է յուրահատուկ «ընկերոջ». «խելացի» սեքս տիկնիկ, ով բացի ինտիմ ծառայություններ մատուցելուց, խոսում է, երգում է, օգնում է տնային գործերում։ Այժմ կազմակերպությունում աշխատում են աշխարհում առաջին խելացի տիկնիկի վրա։ Այժմ մոտ 400 տեսակի ռոբոտ է ամսական արտադրվում։ Նրանց մեջ ամենամասսայականը բազային մոդելներն են՝ 400 դոլար արժեքով։ Իսկ «խելացի» մոդելը՝ Xiaodie-ն, կվաճառվի 4000 դոլարով։ Նա կխոսի, ինտերնետը կնայի, կօգտագործի WiFi-ին միացած «խելացի» սարքեր։
Տիկնիկը պետք է փոխի ձայնը, դեմքի արտահայտությունը, բարդ շարժումներ անի, ճանաչի ոչ միայն մարդկանց ձայնը, այլև դեմքերը։ Վերջիվերջո, նրանք նախատեսում են ռոբոտներին այնքան առաջադեմ սարքել, որ նրանք կարողանան խնամել հաշմանդամներին և միայնակ ծերերի համար ընկեր դառնան։