Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Աշխարհի գավաթն ու Սերժ Սարգսյանի նոր հանելուկը ապրիլի մասին

Այսօր Երևանն ընդունել է ֆուտբոլի աշխարհի գավաթը, իհարկե ընդամենը մեկ օրով, ցուցադրության համար՝ Ռուսաստանում տեղի ունենալիք աշխարհի առաջնության ճանապարհին: Բայց, այդուհանդերձ, ֆուտբոլային տերություն չհանդիսացող Հայաստանի համար դա էլ նշանակալի իրադարձություն է: Ֆուտբոլի աշխարհի գավաթը աշխարհի առաջնություններից առաջ շրջագայում է աշխարհի մի քանի տասնյակ երկրներում և այս անգամ գավաթը անցել է նաև Հայաստանով, առաջին անգամ: Գավաթն ուղեկցել է ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի առաջնության հաղթող Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Կորոմբյոն:

Գավաթը Երևանում ընդունել է Սերժ Սարգսյանն ու հայտարարել նաև, որ անհամբեր սպասում է ամռանը տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը, որին, ըստ նրա, կարևոր խաղերի մասով կհետևի հենց մարզադաշտերից: Այսինքն, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ամռանը լինելու է Ռուսաստանում և մարզադաշտերից փորձելու է հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության կարևոր խաղերին: Ըստ երևույթին խոսքը «փլեյ օֆ» փուլի խաղերի, գուցե ընդհուպ եզրափակչի մասին է : Եվ այստեղ շատ հետաքրքիր է, թե ի՞նչ կարգավիճակով է Սերժ Սարգսյանը պատրաստվում մեկնել Ռուսաստան՝ ամռանը աշխարհի առաջնության կարևոր խաղերը դիտելու: Նա Ռուսաստանում կանցկացնի իր վարչապետական արձակու՞րդը, թե՞ կվայելի հետնախագահական այսպես ասած ՙ ոչ երիտասարդ թոշակառուի՚ հանգիստը: Նա Ռուսաստան կմեկնի Պուտինի՞ հրավերով, թե՞ պարզապես որպես ֆուտբոլասեր:

Համենայնդեպս, Սարգսյանը թերևս ամենևին պատահական չի շեշտել հանգամանքը, որ կարևոր խաղերը կդիտի հենց մարզադաշտից: Այլապես նա կբավարարվեր ընդամենը արձանագրելով այն, ինչը բնական է միլիոնավոր ֆուտբլասերների համար՝ աշխարհի առաջնության սպասման անհամբերություն, ինչը էլ ավելի զգալի է դառնում հենց առաջնության շեմին, երբ արդեն մնում է ընդամենը չնչին մի ժամանակ, ընդամենը երեք-չորս ամիս: Իսկ ֆուտբոլային այդ տոնին անհամբերությամբ սպասում ենք թերևս բոլորս, նույնիսկ րանք, որնք առանձնապես աչքի չեն ընկնում այդ հիասքանչ խաղի հանդեպ ուշադրությամբ ու երկրպագությամբ:

Աշխարհի առաջնությունները այնուհանդերձ գրավում են անգամ այդ շերտերին, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի մասով: Աշխարհի գավաթը թեկուզ մեկ օր գտնվելով Հայաստանում, անկասկած թողնում է իր էներգետիկան՝ տասնամյակներով կուտավա էներգետիկան, որով գավաթը լիցքավորել են այս տարիների ընթացքում այն նվաճած հանճարեղ ֆուտբոլիստները:

Իհարկե լավ է, որ մինչ ֆուտբոլային նոր հրավառությունը, մինչև միլիարդների խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում իշխանության վերադասավորման խնդիրները մնացած կլինեն հետևում, ինչը հայ ֆուտբոլասերներին հնարավորություն կտա կենտրոնանալ միայն աշխարհի առաջնության վրա: Ի վերջո համաձայնեք, որ, բոլոր դեպքերում անհամեմատ ավելի հաճելի է տալ հարցեր, ասենք Ֆրանսիա կամ Գերմանիա, Բրազիլիա կամ Արգենտինա, Անգլիա կամ Իսպանիա, քան Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում