Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

88-ի շարժում-30. Մեր հաղթական բանակի փառավոր գեներալները

Համազգային շարժումը, Երրորդ հանրապետության ծնունդն անհրաժեշտություն դարձրեցին Հայաստանի զինված ուժերի ստեղծումը: Հայաստանի նորաստեղծ բանակի միջուկը երկրապսհությունն էր: Սակայն երկրի քաղաքական ղեկավարությունը գիտակցում էր, որ ժամանակակից, մարտունակ բանակ ունենալու համար երկրապահների անձնվիրությունն ու նվիրումը պետք է փոխլրացվի կադրային սպաների մասնագիտական հմտություններով: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը քաղաքական համարձակ որոշում են կայացնում` Հայաստան հրավիրել սովետական(ռուսական բանակի) հայազգի բարձրաստիճան սպաներին: Հայաստանի քաղաքական ղեկավարության ջանքերը պսակվում են հաջողությամբ և շատ շուտով հայոց բանակը համալրվում է փառապանծ ուղի անցած սպաներով:

Առաջիններից մեկը Հայաստան վերադարձավ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով մինչև հիմա էլ ակնածանքով է խոսում հերոսական 90-ականների, իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի միջև տեղի ունեցած զրույցների, աշխատանքային քննարկումների մասին: Տեր-Գրիգորյանցը Հայաստանի բանակի փաստացի հրամանատարությունը ստանձնել է 1992-ին` 56 տարեկան հասակում: Սովետական բանակում գեներալ-լեյտենանտի վերջին կարգավիճակը եղել է Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի պետի պաշտոնը:

Ռազմական գործում, ռազմավարական պլանավորման հարցերում Նորատ Տեր-Գրիգորյանցն ամենայն աջակցություն է ցուցաբերում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, միաժամանակ ստանձնում է պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոնը։ 1993 թ-ին, Տեր-Գրիգորյանցը կարճ ժամանակով ստանձնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Մեծ է Տեր-Գրիգորյանցի լուման Հայաստանի Զինված ուժերի կայացման և Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման գործում։

Գեներալ Գուրգեն Դալիբալթայանը 1980-1987 թթ-ին եղել է Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով: Նա Հայաստանի զինված ուժեր է եկել պահեստազորից, պատկառելի տարիքում` 65 տարեկան հասակում: 1991-ին Դալիբալթայանը նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ, 1991-1992 թթ-ին զբաղեցրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 1993-2007 թթ-ին գեներալը դարձյալ ծառայել է Հայաստանի բանակին` լինելով քաղաքացիական պաշտոնում. Դալիբալթայանը ՀՀ նախագահի խորհրդական- Գլխավոր ռազմական տեսուչ էր։

Իր կյանքի վերջին տարիները Գուրգեն Դալիբալթայանն անցկացրեց բանակում` իր խորհուրդներով օգնելով պաշտպանության նախարարին: 1996-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Գուրգեն Դալիբալթայանին շնորհել է գեներալ-գնդապետի կոչում: Փառապանծ գեներալն իր մահկանացուն կնքել է 2015-ին: Խորհրդային բանակի սպա Արկադի Տեր-Թադևոսյանը ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

Կոմանդոսը ավելի պրակտիկ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին` լինելով առաջնագծում: 1991-ին Արկադի Տեր-Թադևոսյանը ղեկավարում էր Արցախի ինքնապաշտպանության ուժերը: Նա մեծ դերակատարություն է ունեցել Հադրութի շրջանի Տող գյուղի և Շուշիի ազատագրման օպերացիաներին: Հայաստանի բանակը կադրային սպաների և երկրապահ հրամանատարների ներդաշնակություն է` մեր պետության արժանապատվության խորհրդանիշը, հասարակության անվտանգության երաշխիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում