ԵԱՀԿ զանգվածային լրատվամիջոցների հարցերով պատասխանատու Հարլեմ Դեզիրը փետրվարի 6-ին անդրադառնալով սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ պետական տեսակետին հակասող կարծիքներ հայտնող հարյուրավոր թուրք օգտատերերի ձերբակալությանը քննադատության է արժանացրել Թուրքիայի իշխանություններին:
Այս մասին հայտնում են ԵԱՀԿ գրասենյակից:
«Սոցցանցերում Աֆրինի ռազմական գործողությունների վերաբերյալ անհամաձայնություն արտահայտող օգտատերերի ձերբակալություններն անընդունելի են: Ես պահանջում եմ Թուրքիայի իշխանություններին վերանայել այդ քայլերը»,-նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: