Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԼՂ հիմնախնդրի մոտալուտ քաղաքական հանգուցալուծում չեմ ակնկալում. Ուվե Հալբախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) արդեն մեր տարածաշրջանում են: Նրանք Բաքվում իրենց հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության հետ կանցկացնեն փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Եռանախագահները կայցելեն նաև Արցախ` հանդիպելու տեղի իշխանությունների հետ: Եռանախագահները, իհարկե, նախապես տեղեկացրել էին, որ հակամարտության կարգավորման առավել խնդրահարույց հարցերի վերաբերյալ հակամարտող կողմերի դիրքորոշումները ճշտելու հետ մեկտեղ՝ քննարկելու են շփման գծում ռազմական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցեր և, մասնավորապես, Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնության կատարումը:

Կողմերը կրակովյան բանակցությունների ընթացքում սկզբունքորեն համաձայնության էին հասել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողություններն ընդլայնելու կամ այլ կերպ ասած՝ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու մասին: Եվ հենց այս հարցին է անդրադարձել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ասելով, որ Արցախում Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու ինչպես ընթացիկ խնդիրներին, այնպես էլ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին: Եվ քանի որ բանակցային գործընթացում հիմնական շեշտը դրվում է սահմանին հրադադարի խախտումների հետաքննական մեխանիզմների ներդրման, հրադադարի ռեժիմի խախտումների կանխարգելման վրա, առանձնակի ուշադրություն է դարձվելու այդ հարցերին:

Բաբայանի այս խոսքերը փոքր-ինչ ընդհանրական և շփոթեցնող են, քանի որ այնքան էլ պարզ չէ՝ հետաքննական մեխանիզմներ ասելով՝ նկատի ունի միայն դիտորդների թվի ավելացումը, թե՞ նաև շփման գծում վերահսկողական սարքերի տեղադրումը, որը չափազանց կարևոր նշանակություն ունի միջադեպերի կանխարգելման առումով: Անշուշտ, մեծ հավանականությամբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռքբերված այս համաձայնությունների բոլոր կետերն էլ ամեն դեպքում քննարկվում են կողմերի հետ, բայց տվյալ դեպքում խոսքը կոնկրետ դիտորդների թվի ավելացման մասին է:

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Բեռլինի Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի (SWP) փորձագետ Ուվե Հալբախը՝ ասելով, որ ԵԱՀԿ-ի մշտադիտարկող թիմի ընդլայնումը միշտ էլ եղել է լուրջ մարտահրավեր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, և հիմա իսկապես եկել է ժամանակը այս քայլը կատարելու համար: Թեև համեմատելով այլ կոնֆլիկտների, օրինակ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, ուկրաինական հակամարտության կարգավորման հետ, փորձագետն ասում է, որ դիտորդական առաքելությունները լուրջ ազդեցություն չեն ունենում հակամարտությունների քաղաքական կարգավորման վրա:

«Մշտադիտարկման առաքելությունները Վրաստանում չնպաստեցին այս կոնֆլիկտների քաղաքական կարգավորմանը: Եվրոպական միության դեպքում, որն ավելի քան 200 հոգանոց անձնակազմ ունի, մշտադիտարկումն արգելափակված է, քանի որ ԵՄ-ի դիտորդական խումբը չի կարող մտնել Աբխազիա և Հարավային Օսիա, և մինչ օրս, նաև այլ կոնֆլիկտների պարագայում, մշտադիտարկումը սահմանափակված է եղել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում դիտորդների թվի ավելացումը շատ կարևոր է, որովհետև մինչև 2016 թ. ապրիլին տեղի ունեցած հակամարտության էսկալացիան, այնտեղ աշխատում էր ընդամենը 6-7 հոգուց բաղկացած մի խումբ»,- նշեց Ուվե Հալբախը:

Հարցին՝ վերջին այս համաձայնությունից հետո կարելի՞ է ակնկալել դրական առաջընթաց բանակցային պրոցեսում ավելի գլոբալ և առանցքային հարցերի շուրջ, բեռլինյան ինստիտուտի փորձագետը պատասխանեց. «Ես խիստ կասկածամիտ եմ, որովհետև թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում փոխզիջումների հնարավորությունը սահմանափակված է, և փոխզիջումների գնալու հոգեբանական պատնեշներն այս հակամարտության կարգավորման գործընթացում ավելի բարձր են, քան Հարավային Կովկասում գոյություն ունեցող այլ կոնֆլիկտների պարագայում: Հետևաբար ես չեմ ակնկալում այս հիմնախնդրի մոտալուտ քաղաքական հանգուցալուծում: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ավելի լավ մշտադիտարկում լինի շփման գծում, ավելի շատ զեկուցեն, թե ո՞վ է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը, ի՞նչ է եղել, ո՞վ է սկսել բռնության միջադեպը: Մինչ օրս մենք չունենք իրական պատկերը, թե ինչպես են տեղի ունենում սահմանային բախումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում