Այսօր Թուրքիայի դատարանը 64 զինվորականների դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձի համար։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Գործակալության հաղորդմամբ՝ 100 այլ զինվորականներ արդարացվել են։
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, աշխատանքից հեռացվել են ավելի քան 140 հազար պետծառայողներ, այդ թվում զինվորականներ։