ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով կառավարությանը, հարցրեց. «Ձեր կազմում եղե՞լ են մարդիկ, որոնք նախաամանորյա շրջանից գրեթե մինչև հունվար ամսվա վերջ չեն վարակվել որևէ ադենովիրուսային կամ ռենովիրուսային վարակով»:
Նրա խոսքով՝ մեր ազգաբնակչության շատ մեծ թվով մարդիկ տարան անհայտ ծագումնաբանությամբ այդ հիվանդությունները. «Մինչև հունվարի կեսը շուրջ 700 երեխա հոսպիտալացվել էր: Ի՛նչ է արվում վիրուսների դեմ»:
«Կարո՞ղ է կառավարության ներկայացուցիչները քիչ են շփվում լայն զանգվածների հետ, ծառայողական մեքենաներով են շրջում, դրա համար չեն վարակվում»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: