Կաշկանդվածություն, բնականաբար, չի կարող լինել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագծին: Միևնույն ժամանակ նա շեշտեց, թե լուրջ խնդիր կա կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված. Մինասյանը գոհ չէ լրագրողների աշխատանքից:
Հարցին՝ անձամբ Դուք կաշկանդված եք, հաշվի առնելով նաև այն, որ մի քանի անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը Ձեզ նկատողություն է արել, Մինասյանը պատասխանեց.«Ոչ, ես կաշկանդվածություն չունեն, ես ունեմ պարզ ձևավորված մշակույթ»: