Նիգերիացի 18-ամյա կիսապաշտպանը տեղի «Էլ-Կանեմի Ջոս» ակադեմիայի սան է: Այդ ակադեմիայում են ժամանակին իրենց կարիերան սկսել Ջոն Օբի Միկելը, Օնազի Օգենյին, Ավազյեմ Չիդոզին, Ջոզեֆ Ակպալան:
Իվուն «Լոռի» է եկել նախորդ տարվա աշնանը եւ մասնակցել է թիմի ընկերական հանդիպումներին: «Արարատ-Մոսկվայի» դեմ վերջին խաղում (2:0) Իվուն կատարել է երկու գոլային փոխանցում: