Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Իգնատի Առաքելյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 7-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գյուղատնտեսության հարցերով խորհրդական Մեուվես Բրաուվերը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել գյուղատնտեսության բնագավառում, այդ թվում` նաև կարտոֆիլագործության ոլորտում, երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունները։

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը` ընդգծելով, որ ոլորտի առաջնահերթությունների թվում է անասնապահության խթանումը, գյուղատնտեսական հումքի վերամշակման կենտրոնների հիմնումը, կաթի մթերման կայանների ստեղծումը: Ընդգծելով, որ բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են ներդրումներ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է հոլանդական կողմին ուսումնասիել այս ոլորտներում ներդրումների ներգրավման հնարավորությունը:

Հոլանդացի պոտենցիալ ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար նախարարը միաժամանակ կարևորել է մեր երկրի մասին նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:

Հայ-հոլանդական համագործակցությունը գործնական հենքի վրա դնելու նպատակով հոլանդական կողմին առաջարկվել է քննարկել PPP (պետություն-մասնավոր հատված գործընկերություն) ձևաչափով համատեղ ծրագրի մշակման և իրականացման հնարավորությունը:

Տեղեկացնելով, որ այժմ Հայաստանում ընթացքի մեջ է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագիրը, իսկ հետագայում նախատեսվում է միջոցներ ձեռնարկել անձրևային ոռոգման համակարգի ներդրման ուղղությամբ` Իգնատի Առաքելյանը հնարավոր է համարել նաև այս հարցում հոլանդական մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում հոլանդացի մասնագետնմերի փորձի փոխանակման հարցին:

Կարևորելով երկկողմ համագործակցությունը հատկապես կաթի արտադրության և վերամշակման բնագավառում` կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել հանգամանորեն վերլուծել տեղական կաթնամթերքի շուկան` Հայաստանում բիզնես ծրագրեր սկսելու համար հոլանդացի հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում