Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Խաչատրյանին տեսնելու համար Մոնակոյի արքայազնը կիսատ է թողել իր շրջագայությունը. կոմպոզիտորի հանդիպումներն արքայական ընտանիքների հետ

Արամ Խաչատրյանն իր շրջագայությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել երկրների առաջին դեմքերի՝ նախագահների հետ, նրանցից ստացել հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև արժեքավոր նվերներ: «Արմենպրես»-ն այս անգամ առանձնացրել է կոմպոզիտորի նշանավոր հանդիպումներն արքայական ընտանիքների հետ:

Հանդիպում Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ

Կոմպոզիտորը համերգային շրջագայությամբ Բելգիայում է եղել 1960-ին: Եղիսաբեթ թագուհին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել նրա համերգին, սակայն ավարտից անմիջապես հետո Խաչատրյանին են մոտեցել և թագուհու կողմից հանդիպման հրավեր փոխանցել: Սիրով ընդունելով հրավերը՝ հաջորդ օրը մաեստրոն իր կնոջ հետ հյուրընկալվել է թագուհու դղյակում: «Նրանք ջերմ և շատ հետաքրքիր զրույց են ունեցել: Եղիսաբեթ 2-րդը մեծ ներդրում ուներ արվեստի աշխարհում, ինչի մասին է վկայում նաև նրա անունը կրող միջազգային մրցույթը: Նա նաև նվագել է ջութակ, դասեր է ստացել հայտնի ջութակահար Էժեն Իզայիից: Այդ է պատճառը, որ թագուհին ու Խաչատրյանը մանրամասն զրուցել են արվեստի, երաժշտական ասպարեզում նորամուծությունների, կոմպոզիտորի ստեղծագործական ուղու, Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբերի մասին: Զրուցել են նաև երաժշտության ասպարեզի իրենց ընդհանուր ծանոթների մասին, որոնց թվում էին աշխարհահռչակ երաժիշտներ»,- պատմում է Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Թագուհին նաև փոքր-ինչ տիրապետել է ռուսերենին, ինչի մասին վկայում է նրա մակագրությունը հանդիպումից հուշ մնացած լուսանկարի վրա: Հանդիպման լուսանկարներն այժմ պահպանվում են թանգարանի պահոցում:

Հանդիպում Մոնակոյի արքայազնի հետ

1973-ին կոմպոզիտորին հրավիրել են Ֆրանսիա, որտեղ մեծ շուքով նշվել է նրա 70-ամյակը: Հենց այդ շրջագայության ընթացքում նա որոշել է այցելել նաև Մոնակո: Նույն ժամանակ Մոնակոյի արքայազնն իր տիկնոջ՝ աշխարհահռչակ աստղ Գրեյս Քելլի հետ գտնվել է երկրից դուրս, սակայն, կոմպոզիտորի գալստյան մասին լսելով, իր շրջագայությունը կիսատ թողնելով՝ վերադարձել է Լոնդոնից և անմիջապես գնացել այն տունը, որտեղ կանգ էր առել Խաչատրյանը: Արքայազնը ևս շատ արվեստասեր էր, և իր երկրում երկու տարին մեկ կազմակերպել է միջազգային մրցույթներ և փառատոններ՝ նվիրված կոմպոզիտորական արվեստին: 1974-ին կայանալիք հերթական մրցույթ-փառատոնին ոչ միայն հրավիրել է մաեստրոյին, այլ նաև խնդրել նրան գրել մի նոր ստեղծագործություն, որը պիտի հնչեր փառատոնի բացման արարողությանը:

Հանդիպում Պարսից շահի հետ

Կրկին համերգային շրջագայությամբ 1965-ին Իրանում գտնվող կոմպոզիտորի նկատմամբ Պարսից շահն իր համակրանքը ցույց է տվել՝ երկրում շրջագայելու համար տրամադրելով իր անձնական ավտոմեքենաներից մեկը: Շահն իր տիկնոջ հետ ներկա է եղել նաև Խաչատրյանի համերգին, որում հնչել է նրա Երկրորդ սիմֆոնիան: Սովորաբար համերգների ավարտին շահն անմիջապես լքել է համերգասրահը, սակայն այս դեպքն առանձնացել է մյուսներից: Շահն ու տիկինը հոտնկայս ծափահարել են մաեստրոյին, որի արդյունքում 5 բիս է եղել՝ Խաչատրյանը կրկին ու կրկին կատարել է իր ստեղծագործությունները: «Դա բացառիկ երևույթ էր՝ շահի ներկայությամբ այդ քանակի բիսեր դեռ չէին եղել»,- նկատեց Գրիգորյանը:

Հետո շահն իր տիկնոջ հետ գնացել է ետնաբեմ՝ մաեստրոյի հետ զրուցելու, ինչի մասին վկայում է պահպանվող լուսանկարը: Շահը մաեստրոյին բազմաթիվ նվերներ է տվել, որոնց թվում՝ պարսկական բավականին արժեքավոր երկնագույն գորգ: Խաչատրյանն այն բերել է Մոսկվա՝ զարդարելու իր մոսկովյան բնակարանը:

Հանդիպում Եգիպտոսի նախագահի հետ

1961-ին, երբ կոմպոզիտորն այցելել է Եգիպտոս, հենց օդանավակայանում նրան դիմավորողների շարքում է եղել նախագահ Գամալ Աբդել Նասերը: Նասերը ներկա է եղել Խաչատրյանի համերգին: Մաեստրոյին է հանձնել նաև երկրի բարձրագույն պատվոգրերից մեկը՝ արվեստի ասպարեզում մեծ ներդրման համար առաջին կարգի պատվոգիր: Նույն շրջագայության ժամանակ Խաչատրյանը հանդիպել է նաև Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյին:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Լուսանկարները՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում