Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Շվեյցարացի ներդրողի համար գլխավոր նախապայմանը Հայաստանում լավ գործընկեր գտնելն է

Շվեյցարացի ներդրողին Հայաստանում նախեւառաջ անհրաժեշտ է լավ գործընկեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ, Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը:

«Մնացած ամեն ինչը՝ օրենսդրական դաշտ, սեփականության իրավունք, բոլոր այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք ներդրողին պետք է պաշտպանեն, ես հավատում եմ, որ կան: Այո, իհարկե, որոշ թերություններ բիզնեսի այս կամ այն փուլում կարող են լինել, բայց դրանք կան բոլոր երկրներում: Ես կարծում եմ, որ առաջին նախապայմանն այստեղ լավ գործընկեր գտնելն է, լավ հային գտնելն ու նրա հետ աշխատելն է»,- ասաց նա:

Հայ-շվեյցարական առեւտրային հարաբերությունները գոհացուցիչ են, եւ թեպետ նախորդ տարի երկու երկրները բավականին մեծ աճ են գրանցել առեւտրաշրջանառության ծավալներով, այնուամենայնիվ, Հայկ Հովհաննիսյանը հավատում է, որ երկկողմ առեւտուրն ակտիվացնելու շատ ավելի նեծ ներուժ կա:

«Եվ երկու երկրների մեջ տեսնում եմ շատ նմանություններ եւ ընդհանուր եզրեր: Ինչպես Ժնեւում Դոմինիկ դը Բյումանը միջոցառումներից մեկի ժամանակ նշեց, որ երկու երկրները շատ նման են, երկուսն էլ ունեն ոչ շատ մեծ բնակչություն, չունեն ծով, շրջապատված են բավականին մեծ հարեւաններով, բայց միաժամանակ կրեատիվ են, խելացի եւ միջազգային թատերաբեմում ունեն լավ ընկերներ: Նա տեսնում է հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մեր տարածաշրջանի Շվեյցարիան: Սերտորեն աշխատելով նրանց հետ, սովորելով նրանցից, բերելով որոշակի գիտելիքներ՝ ինձ թվում է որոշակի ժամանակահատվածում կկարողանանք ձգտել եւ հասնել Շվեյցարիայի մակարդակին»,-ընդգծեց Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բավականին գրավիչ է հնչում եվրոպացի ներդրողի համար: Կարեւոր գործոն է նաեւ Իրանի հետ համագործակցությունը:

«Կարեւոր է, որովհետեւ Իրանն այսքան բաց, թափանցիկ, սահմանափակումներով չխեղդված հարաբերություններ շատ քիչ երկրների հետ ունի: Շվեյցարացի գործարարների հետ խոսելիս նկատվում է, որ նրանց ուշադրության կենտրոնում հենց այդ հանգամանքն է. ԵԱՏՄ՝ շատ լավ է, Իրան՝ շատ ավելի լավ է»,-ասաց նա:

Հայկ Հովհաննիսյանը խոսեց զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համագործակցության մեծ հեռանկարների մասին: Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ ներկայումս ուսումնասիրության փուլում է Հայաստանում փոքր ջրամբարների կառուցմանն առնչվող նախագիծը:

«Դա մի հնարավորություն է, որը թույլ կտա ջրառատ սեզոնին ամբարել ջուր եւ ոռոգման սեզոնին բավականին շատ հարցեր լուծել շատ համայնքների համար: Միաժամանակ այն որոշակի էներգետիկ ներուժ է ունենալու. այս մասին եւս մի քանի շվեյցարացի գործարարների հետ նախնական զրույց ենք ունեցել, եւ պետության կողմից համապատասխանաբար հանրային եւ մասնավոր գործընկերության մեխանիզմ մշակելու պարագայում, ինձ թվում է՝ նրանք պատրաստ կլինեն ներգրավվելու նման ծրագրում»,-ասաց Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը:

Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ գնդակն այժմ հայաստանյան մասնավոր սեկտորի դաշտում է, հնարավորությունը՝ հայ գործարարի ձեռքում՝ բացվել աշխարհին, գտնել գործընկերներ, ստեղծել վստահելի իմիջ իր եւ իր երկրի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում