Wednesday, 24 04 2024
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Պաշտոնանկության մեկնարկը տրված է

ԱԺ նիստում երեկ խորհրդարանի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ իրենց դաշինքը կմիանա «Ելք» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: «Չնայած լսումներ կազմակերպվեցին ԱԺ-ում, բայց կառավարությունը ձգձգում է լսումները և նույնիսկ կոսմետիկ լուծումները չի կատարում»,- ասել է նա՝ հավելելով, որ հարցադրումը շատ ճիշտ է: Սա գործող խորհրդարանում «Ելքի» և «Ծառուկյան» դաշինքի, ըստ էության, առաջին լուրջ համագործակցության դրսևորումն է:

Նախկինում «Ելքը» մի քանի անգամ հանդես է եկել նախաձեռնություններով, որոնք, ըստ էության, մերժվել են խորհրդարանական ֆորմալ առումով ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կողմից: Օրինակ` այս խորհրդարանի գործունեության մեկնարկին «Ծառուկյան» դաշինքը ԱԺ նախագահի ընտրություններում չպաշտպանեց «Ելքի» թեկնածու Էդմոն Մարուքյանի թեկնածությունը կամ հիմա չի աջակցում, որպեսզի «Ելքը» հնարավորություն ունենա սեփական թեկնածու ունենալ նախագահական ընտրություններում: Իհարկե, այս դեպքերի համար «Ծառուկյան» դաշինքը, իր առաջնորդի մակարդակով, տվել է ֆորմալ հիմնավորում` պնդելով, թե իրենք մտադիր չեն մասնակցել գործընթացի, որտեղ հաղթելու որևէ շանս չունեն: Նման դիրքորոշումը` մի կողմից, լրիվ տեղավորվում է Գագիկ Ծառուկյանի որդեգրած շատ սպեցիֆիկ քաղաքականության մեջ, մյուս կողմից` խոցելի է, որովհետև նույն տրամաբանությամբ Ծառուկյանը չպետք է մասնակցեր խորհրդարանական վերջին ընտրություններին, քանի որ դրանց հաղթողի հետ կապված կասկածներ չկային:

Քաղաքական գնահատականների մակարդակում ավելի հիմնավոր է հնչում այն տեսակետը, որ «Ծառուկյան» դաշինքը չի միանում «Ելքի» այն նախաձեռնություններին, որոնք հակոտնյա են Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածություններին կամ կասկածի տակ են դնում Սերժ Սարգսյանի այն ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են համակարգային տրանսֆորմացիայի անցնում իրականացմանը:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու «Ելքի» նախաձեռնությունն, այսպես ասած, կասկածի տակ չի դնում Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքական հիմքերը և ավելի շատ ուղղված է Կարեն Կարապետյանի կառավարության դեմ, ինչի մասին թափանցիկ ակնարկ է արել նաև Միքայել Մելքումյանը:

Պատահական չէ, որ «Ծառուկյան» դաշինքը միանում է «Ելքի» պայքարի միայն խորհրդարանական հատվածին, որովհետև փողոցային գործընթացն իր մեջ միշտ անկանխատեսելիության բաղադրիչ է պարունակում: Նման օրակարգով արտահերթ նիստի անցկացումն օբյեկտիվորեն ձեռնտու է գրեթե բոլորին` բացառությամբ Կարեն Կարապետյանի, որի թիմի անօգնականությունն ակնհայտ էր թանկացումների թեմային նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

«Ելքը» արտահերթ նիստի պարագայում հնարավորություն է ստանում արձանագրել իր փողոցային պայքարի գոնե հարաբերական հաջողությունը, Կարեն Կարապետյանի կառավարությանը քննադատելը` կարելի է ասել, «բրենդային» թեմա է «Ծառուկյան» դաշինքի համար, ինչն, ըստ էության լուծում է քաղաքական այս ուժի ոչ միայն ֆորմալ ընդդիմության հարցը, այլ նաև ապահովում է նրա կենսունակությունը ներհամակարգային գործընթացներում: Թանկացումների թեմայով ԱԺ արտահերթ նիստի անցկացումը, ինչքան էլ տարօրինակ հնչի, ձեռնտու է նաև Սերժ Սարգսյանին:

Միևնույն է` Հարկային օրենսգրքում որևէ փոփոխություն, համենայն դեպս` նշանակալի, չի կատարվելու, սակայն արտահերթ նիստի ժամանակ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների պատգամավորները լավագույնս կհիմնավորեն, թե ինչու Կարեն Կարապետյանը չի կարող վարչապետ լինել ապրիլից հետո: Ինչ-որ իմաստով` «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների նախաձեռնած արտահերթ նիստը Կարեն Կարապետյանի պաշտոնանկության գործընթացի խորհրդարանական մեկնարկն է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում