Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Դռնփակ ծուղակ կառավարության անդամների համար

Կառավարության նիստերի հեռարձակումը հանգեցնում է նրան, որ այդ նիստերը դառնում են ձևական և որևէ նախարար չի գնում որևէ թեմայով բանավեճի: Մոտավորապես այդպես է բացատրում նիստերը դռնփակ անելու օրենսդրական նախաձեռնությունն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ի պատասխան հանրության դժգոհության: Հարությունյանի բացատրությունը մեղմ ասած անտրամաբանական չէ: Դրանում համոզվելու համար բավարար է ընդամենը հետևել կառավարության նիստերին, որտեղ գործնականում որևէ լուրջ քննարկում և բովանդակային ոչինչ չի կատարվում: Մյուս կողմից սակայն հետաքրքիր է, որ իշխանությունը զգացել է բովանդակային, բանավեճային կառավարական նիստերի կարիք: Ամենահետաքրքիրն այստեղ թերևս հենց այդ հանգամանքն է:

Ինչ է ըստ էության բացատրության բովանդակությունը՝ նախարարները միմյանց ոչինչ չեն ասում, որովհետև քաշվում են տեսախցիկներից, հետևաբար դրանք պետք է անջատել, կողմնակի անձանց պետք է հանել, որ նախարարները միմյանց ազատորեն ասեն, ինչ մտածում են: Սա իսկապես հետաքրքիր է և հազիվ թե լինի զուտ ձևական բացատրություն, որովհետև վերջին հաշվով կառավարության նիստերը փակելու միջոցով հրապարակայնությանն ու թափանցիկությանը լուրջ վնաս հասցնելը 21-րդ տեղեկատվական դարում պարզապես ծիծաղելի է: Ըստ այդմ այստեղ ավելի շատ գործ ունենք հենց իշխանության ներսում հարաբերությունների պարզաբանման, քան իշխանություն-հասարակություն հարաբերության հետ: Դա չի նշանակում իհարկե, որ հանրությունը չպետք է պահանջի առավելագույն թափանցիկություն: Հանրությունն այդ օրինական պահանջներով մշտապես պետք է մամլիչի տակ պահի իշխանությանը, բոլոր հարցերում, հնարավորինս լայն դիապազոնով, առավել ևս Հայաստանի իշխանությանը, որը ձևավորվում է մեղմ ասած ընտրական մեխանիզմները խեղելով: Սակայն հետաքրքիր է հասկանալ նախաձեռնության բուն շարժառիթները, քանի որ դրանք տեղավորվում են թերևս վերադասավորումների և նոր իշխանության ձևավորման տրամաբանության մեջ: Ըստ այդմ, ակնհայտ է դառնում իշխանության ներսում փոխադարձ ծայրահեղ անվստահությունը, ինչի համար էլ ըստ էության փակվում է կառավարության նիստը, որը նախարարներին վերահսկելու հնարավորություն է:

Թվում է, որ նախարարներն այլևս դառնում են զգալիորեն անկաշկանդ, որևէ կողմնակի աչք չկա և կասեն միմյանց ինչ ուզում են: Սակայն հենց դրանով իսկ նրանք իրենք իրենց են կաշկանդում, հայաստանյան իրողությունում մի շատ տարածված հարցում՝ ներիշխանական հարաբերությունները մամուլ արտահոսեցնելու: Փակ նիստում քննարկված թեմաների վերաբերյալ արտահոսքի պատասխանատվությունը կկրեն թեմայի այսպես ասած «հերոսները»: Իհարկե դա ամենևին չի բացառում, որ թեմային չներգրավված մեկը կարող է կազմակերպել արտահոսքը, սակայն խնդիրն այն է, որ կհայտնվի նախարարներին ներհամակարգային պատասխանատվության կանչելու այսպես ասած լեգիտիմ իրավունք, որը կիրացվի արդեն ՀՀԿ գործկոմի շրջանակում: Սա է կարևորը՝ ապահովել պատասխանատվության ենթարկելու լեգիտիմ իրավունք ապահովող առավելագույն հիմքեր: Այլ կերպ ասած, դռնփակ նիստերը իրականում այլ բան չեն, քան ծուղակ կառավարության անդամների համար, որն իհարկե կգործի ըստ քաղաքական նպատակահարմարության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում