Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

88-ի շարժում-30. Շուշիի ազատագրման առեղծվածը, ինչ էր անում Տեր-Պետրոսյանը Թեհրանում

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան պատերազմում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի քաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: 1991 թ-ի նոյեմբերից մինչև 1992 թ-ի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Շուշիի ազատագրումն արցախյան պատերազմի բեկումնային պահերին մեկն էր: Իրադարձությունը նշանակալի է նաև քաղաքական, բարոյական տեսանկյունից, որովհետև Շուշին Արցախի պատմական մայրաքաղաքն է և նրա ազատագրումն ավելի հաստատուն դարձրեց Արցախի անկախության հեռանկարը: Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։

Հիմա անդրադառնանք Շուշիի ազատագրման օրվա մեկ այլ ուշագրավ իրադարձության, որը հետագայում շահարկումների տեղիք տվեց, թե ռազմական այդ օպերացիան տեղի է ունեցել առանց Լևոն Տեր-Պետրոսյանի իմացության: 1992 թ. մայիսի 6-ին Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։

ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի՝ Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանում է Ադրբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցում համաձայնության գալ։

1992 թ.մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի՝ Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ։ Շուշիի ազատագրումը կասեցրեց Իրանի միջնորդական առաքելությունը, սակայն Թեհրանը ԼՂ խնդրում մինչև հիմա հանդես է գալիս հավասարակշիռ դիրքորոշումներով: Այն փաստը, որ Շուշիի ազատագրման օրը Տեր-Պետրոսյանը բանակցում էր Ադրբեջանի իր գործընկերոջ հետ` շատ ընդդիմախոսների հիմք է տվել պնդելու, որ Շուշին ազատագրվել է առանց առաջին նախագահի իմացության, նույնիսկ` ի հեճուկս նրա:

Նույնիսկ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների և օպերացիային մասնակից հրամանատարների հավաստիացումները, թե օպերացիայի բոլոր մանրամասները համաձայնեցված են եղել Տեր-Պետրոսյանի հետ, չփակեցին չարակամների բերանները: Թեհրանի բանակցությունները և Շուշիի ազատագրումն իրականում Տեր-Պետրոսյանի փայլուն դիվանագիտության դրսևորումն են: Առաջին նախագահը կարողացավ թուլացնել պաշտոնական Բաքվի զգոնությունը` հուսալի դարձնելով Շուշիի ազատագրման թիկունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում