Չնայած նրան, որ 2018թ. ապրիլին Հայաստանի իշխանության ձևավորման նոր փուլից օտարված է համաժողովրդական ընտրությունների տարրը, դա չի խանգարում Սերժ Սարգսյանին դեպի երրորդ ժամկետը սլանալ յուրատեսակ քարոզարշավով: Վերքաղաքական, հաճախ նաև ապաքաղաքական հռետորաբանությամբ, միաժամանակ բավականին թեժ ներիշխանական մրցակցությամբ ուղեկցվող այս քարոզարշավը, վերջնականորեն տեղափոխում է քաղաքական կյանքը իշխանության միջանցքներ: Չունենալով որևէ արտաքին մարտահրավեր, իշխանության ներքին բախումներն արդեն ավելի անկաշկանդ են դուրս գալու ջրի երես:
2018թ. ապրիլին, այս իմաստով, որևէ ինտրիգ չի ավարտվելու: Այն ավարտվելու է հասարակության համար, հասարակությունը վերջնականորեն դադարելու է մասնակցել քաղաքական կյանքին, իշխանության համար, սակայն, ամեն ինչ դեռ նոր է սկսվում: