Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ալիևն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. նա թաքնվում է Պուտինի թիկունքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ուներ, որ մինչև հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով և այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիևը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, Ռուսաստանի հնարավոր միջամտությունից ապահովագրվելու և եվրոպացիների քննադատությունից խուսափելու, մյուս կողմից էլ՝ արձակել իր ձեռքերը Ղարաբաղի հարցում, կախված չլինի ղարաբաղյան գործոնից: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:


– Պարոն Տարասով, նշվում են մի շարք ներքին և արտաքին պատճառներ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել հոկտեմբերի 17-ի փոխարեն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին: Որքանո՞վ է այս քայլը կապված Հայաստանի ներքին իրադրության, ղարաբաղյան հակամարտության և բանակցային գործընթացի հետ: Գուցե Ալիևը գոհ չէ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքից, այդ պատճառով նա որոշել է ազատե՞լ իր ձեռքերը ամառային սեզոնից առաջ:

– Այո, ես համաձայն եմ այդ իմաստով, որովհետև նախագահական ընտրությունների ամսաթվի տեղափոխումը հոկտեմբերից ապրիլ ներքին ու արտաքին բազմաթիվ պատճառներ ունի, և դրանցից մեկը, իհարկե, Ղարաբաղյան հակամարտությունն է: Հայաստանում իրականացվում է անցում կառավարման նոր համակարգի, երկիրն ունենալու է նոր նախագահ և նոր վարչապետ: Ադրբեջանը մտնում է նախընտրական շրջան, և այս իրավիճակում Ալիևը երկու ելք ունի: Նրա ղարաբաղյան քաղաքականությունն արդյունավետ չէ, նա որևէ արդյունքի չհասավ, և բնականաբար ուժեղանում է ընդդիմությունը: Նա հույս ուներ, որ մինչև հոկտեմբեր կարող էր հասնել ինչ-որ հաղթանակների ղարաբաղյան հարցում: Պարտադիր չէ, որ դրանք լինեին ռազմական հաղթանակներ: Կարող էր լինել նաև դիվանագիտական հաղթանակ: Ալիևը հույս ուներ, որ մեկ-երկու շրջան կազատեն, և ինքն ընտրություններին կգնա այդ հայրենասիրական պոռթկման վրա: Հիմա արդեն պարզ է, որ դա տեղի չի ունենա, քանի որ իրադրությունը փոխվում է: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է նա որոշել արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս քայլով նա, այսպես ասած, սառեցնում է իրավիճակը Ղարաբաղի հարցում:

Երկրորդ պատճառը ևս շատ լուրջ է: Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, իսկ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսին, այսինքն՝ Ռուսաստանի նախագահը մարտից մինչև մայիս լինելու է «իրավական դաշտից» դուրս, և այս իրավիճակում նա չի կարող ազդել Ադրբեջանի նախագահական ընտրարշավի վրա: Ըստ երևույթին, Բաքվում վախենում են, որ Ռուսաստանը կմիջամտի նախընտրական քարոզարշավին Ադրբեջանում: Պատճառն այն է, որ նախորդ ընտրություններն աչքի ընկան սկանդալով: Ամերիկացիները մեղադրեցին Ադրբեջանի իշխանություններին կոպիտ խախտումների համար, և միայն Ռուսաստանը պաշտպանեց Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ հիմա, հաշվի առնելով իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և այն, որ Բաքուն կարող է խաղարկել հակառուսական խաղաքարտ, իսկ Մոսկվան ի պատասխան կարող է փորձ անել ազդելու Ադրբեջանի նախագահական ընտրությունների վրա՝ հայտնելով իր դիրքորոշումը, Ալիևը փորձում է ապահովագրել իրեն, դուրս գալ ռիսկային գոտուց, որպեսզի կախված չլինի ռուսաստանյան իրադարձություններից: Իսկ ռուսամետ տրամադրություններ Բաքվում, այնուամենայնիվ, կան:

Եվ կա ևս մի կարևոր հանգամանք: Շատ մտահոգիչ են իրադարձությունները Թուրքիայում: Այնտեղ կարող են տեղի ունենալ էլ ավելի դրամատիկ իրադարձություններ, և Ադրբեջանի համար շատ դժվար կլինի հանդես գալ Թուրքիայի հետ դաշինքով: Այսօր փաստացի ձևավորվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը սիրիական հարցի շուրջ, և որոշ ադրբեջանցիների թվում է, թե Ադրբեջանը կարող է դրա վրա «տաքացնել իր ձեռքերը»: Եվ նրանք որոշել են ընտրություններ անցկացնել, քանի դեռ գոյություն ունի այս ստատուս-քվոն: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել Ալիևին: Նա որոշել է գործի դնել վերաապահովագրական մեխանիզմը: Առավել ևս, Ադրբեջանում շատ բարդ տնտեսական վիճակ է: Ըստ կանխատեսումների, նավթի գներն այժմ բավական բարձր են, բայց մինչև հոկտեմբեր կարող են ընկնել: Նա գրագետ է գործում: Օրինակ՝ վերցրեք Նազարբաևին: Նազարբաևի բոլոր ընտրություններն արտահերթ են եղել: Անշուշտ, որոշակի հաշվարկ կա: Ալի Հասանովը պատճառաբանում է ընտրությունների տեղափոխումը այն հանգամանքով, թե իբր դրանք համընկնում են ինչ-որ միջազգային միջոցառումների հետ: Դա, իհարկե, ոչ ոքի չի համոզում: Կան ներքին այլ պատճառներ, որոնց մասին մենք դեռևս չգիտենք:

– Ռուսական պարբերականները գրում են, թե այս քայլով Ադրբեջանի ղեկավարն ուզում է խուսափել եվրոպացի դիտորդների քննադատություններից:

– Այո, դա ևս կարող է լինել պատճառներից մեկը: Ես ինքս գրել եմ այդ թեմայի մասին: Այո, կարող է լինել, որովհետև Եվրոպան կենտրոնացած է Ռուսաստանի ընտրությունների վրա, իսկ Ադրբեջանը փորձում է ծածկվել՝ թաքնվել Պուտինի թիկունքում: Ահա թե որն է խնդիրը: Թեև բոլորին էլ պարզ է, որ հաղթելու է Պուտինը, դրամատիկ իրադարձություններ չեն լինելու, այնուամենայնիվ նրանք հասկանում են, որ խաղարկվում է հակառուսական խաղաքարտ, ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռուսաստանի վրա, և այդ ընթացքում Ադրբեջանի իրադարձությունները կհայտնվեն ստվերում: Բայց եթե Ադրբեջանը հոկտեմբերին միայնակ անցկացներ նախագահական ընտրություններ, բոլոր լուսարձակները կուղղվեին նրա վրա: Ալիևը որոշեց խուսափել դրանից:

– Ասացիք, որ Ալիևը հույս ուներ, թե կկարողանա մեկ-երկու շրջա՞ն «պոկել» դիվանագիտական գործընթացի միջոցով:

– Արդեն ոչ: Տեսականորեն կարելի էր ենթադրել, որ մինչև հոկտեմբերին կայանալիք ընտրությունները նա կփորձի նմանատիպ ինչ-որ բան անել, բայց հիմա, երբ աշխատում է Մինսկի խումբը, փորձում են կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, ընդլայնել Կասպրշչիկի գրասենյակի լիազորությունները, պարզ է, որ Ալիևը չի կարող փոխել այս իրավիճակը, և նա սառեցնում է իրավիճակը, փաստացի հաստատում է ներկայիս ստատուս-քվոն: Խնդիրն այլ է, որ հաստատելով ստատուս-քվոն՝ նա արձակում է իր ձեռքերը: Նա այլևս կախված չէ ղարաբաղյան գործոնից: Իր տրամադրությունից է կախված՝ լինել նախագահ, թե չլինել: Հիմա նա բոլորովին այլ խաղ է խաղում, և ես նույնիսկ կասեի, որ Ղարաբաղը դուրս է գալիս նրա ինտրիգի գլխավոր սյուժեից:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ ընտրություններից հետո՝ ամռան ամիսներին, Ադրբեջանը կարող է դիմել ռազմական սադրանքների:

– Ամառային շրջանը կապված է լինելու այլ իրադարձությունների հետ: Կարծում եմ, որ դա կապված է լինելու ոչ թե ղարաբաղյան հարցի, այլ Մերձավոր Արևելքի իրադարձությունների հետ:

– Ընդունված մի տեսակետ կա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մի յուրօրինակ ակումբ է, որտեղ հավաքվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, երեք գերտերությունների ներկայացուցիչները՝ քննարկելու ոչ միայն ղարաբաղյան հարցը, այլև տարածաշրջանի հարցերը, երկու երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, թեև դրա մասին չեն բարձրաձայնում: Եկեք հիշենք Ժնևում նախորդ տարվա հոկտեմբերին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հնարավո՞ր է, որ երկու նախագահները քննարկած լինեն նաև Հայաստանում և Ադրբեջանում այս տարի տեղի ունենալիք իրադարձությունները: Գուցե Ալիևը տվել է իր համաձայնությունը՝ ընտրությունների ընթացքում պահպանել խաղաղություն շփման գծում, և հիմա ընտրությունների օրը փոխելով՝ փորձում է խառնե՞լ բոլոր խաղաքարտերը:

– Ես չէի ուզի նման ինտելեկտուալ-վերլուծական սխեմա կառուցել: Մենք իսկապես շատ քիչ տեղեկություններ ունենք այդ բանակցությունների մասին: Բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում անկացվում են փակ ռեժիմով: Ցավոք սրտի, տեղեկության որևէ արտահոսք չկա ո՛չ այս, ո՛չ այն կողմից: Եվ դրա պատճառով երկու կողմերն էլ դառնում են իրադրության գերին, բանակցությունները դառնում են տեղեկատվական պատերազմի օբյեկտ: Մենք ձեզ հետ կարող ենք մտածել ցանկացած բացատրություն, վարկած, ստեղծել ցանկացած սխեմա, և դա հնարավոր չի լինի հերքել, որովհետև որևէ վարկած հերքում են այլ փաստերով, իսկ այլ փաստեր մենք չունենք: Ուստի ես կարծում եմ, որ Ալիևն ու Սարգսյանը ստեղծված իրավիճակի գերիներն են: Ղարաբաղյան կոնֆլիկտը գործիք է Ադրբեջանի համար ներքին քաղաքականության մեջ: Ըստ էության, Սերժ Սարգսյանի համար էլ հասարակության համախմբման միջոցներից մեկն է: Չէ որ Սարգսյանը չի պարտվել Ղարաբաղում, նա ոչինչ չի զիջել: Եղել է միայն Ապրիլյան պատերազմը, երբ ադրբեջանցիները կարողացան ընդամենը 2-3 բարձունք գրավել: Դա պարտություն չէ: Պարտվողն Ադրբեջանն է: Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը: Երբ Հայաստանի նախագահը ԱԳՆ-ում կազմակերպված հանդիպման ժամանակ ասում էր, որ Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը, օբյեկտիվորեն այդպես էլ կա:

Բայց սա դիրքերի մասնակի ամրապնդում է: Իսկ գլոբալ առումով իրադարձությունները կախված են լինելու աշխարհաքաղաքական այն փոփոխություններից, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում: Ի՞նչ կլինի, եթե ստեղծվի Քրդստանը: Հայաստանին սահմանակից շրջաններում կլինի քրդական ինքնավարությո՞ւն, թե՞ անկախ պետություն: Հետո, ի՞նչ կլինի նույն Ադրբեջանի ճակատագիրը: Ինչպե՞ս իրենց կդրսևորեն ամերիկացիները Իրանի ուղղությամբ: Եթե Իրանը հայտնվի Սիրիայի վիճակում, ապա Ադրբեջանի վիճակն էլ լավ չի լինի: Այսպիսի գործընթացները շատ են: Սա աշխարհաքաղաքական անկայունության գոտի է: Եվ բացի թերևս Ղարաբաղից, տարածաշրջանի որևէ երկիր՝ ներառյալ Վրաստանը, չունի կայուն սահմաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում