Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

ՀՅԴ-ն հետախուզում է ՀՀԿ-ն

Հուսով ենք, որ տրամաբանական ավարտին կհասցնենք ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագիրը, մենք միասնական մոտեցում ունենք ավելի կարևոր հարցերում, երեկ հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ռեյտինգային համակարգի դեմ ՀՅԴ տեսակետին: Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը դեմ էր արտահայտվել այդ համակարգին, փաստացի, այդպիսով հավանություն տալով այն փոխելու «Ծառուկյան» դաշինքի օրենսդրական նախաձեռնությանը՝ դե ֆակտո: Հետևում է ՀՀԿ բավականին կտրուկ տողատակով արձագանքը՝ հուսով են, որ կոալիցիան կհասցնեն տրամաբանական ավարտին: Այսինքն՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին հիշեցնում կամ զգուշացնում է, որ կարող է լինել կոալիցիայի «անտրամաբանական» ավարտ, այսինքն՝ վաղաժամ, արտահերթ ավարտ: Հանրապետականի կտրուկ տոնը հասկանալի է՝ 2․5 ամիս է մնացել ապրիլին, երբ լուծվելու են կարևոր հարցեր, այդ թվում՝ վարչապետի խնդիրը, և այստեղ ռիսկերը բազմապատկվում են, համակարգը դառնում է շատ ավելի զգայուն ամենափոքր մանրուքի հանդեպ անգամ:

Այլ իրավիճակում ՀՀԿ-ն, թերևս, շատ ավելի հանգիստ և հանդարտ, այսպես ասած՝ փիլիսոփայական արձագանքի կարժանացներ ՀՅԴ գնահատականը, սակայն ոչ այս դեպքում, երբ ապրիլին մնացել է շատ կարճ ժամանակ կամ ժամանակ գրեթե չի մնացել: Ընդ որում, ՀՀԿ արձագանքը պայմանավորված է թերևս ոչ միայն զուտ ռեյտինգային ընտրակարգի մասով ՀՅԴ գնահատականներով կամ մեկնաբանություններով, այլ օրերս հրապարակված ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ համատեղ նիստի արդյունքում կազմված հայտարարությամբ, որում բավական նրբորեն, սակայն Դաշնակցությունն ակնարկում էր ապրիլից հետո լիարժեք ուժի մեջ մտնող խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում որոշ ներքին պայմանավորվածություններ վերանայելու մասին, արձանագրելով հայտարարության մեջ, որ դեռ կան քայլեր ստեղծված նախադրյալները կյանքի կոչելու համար:

Դրանով ՀՅԴ-ն թերևս ակնարկում էր, որ կոալիցիոն պայմանավորվածությունը ցանկանում է բաժանել նախաապրիլյան և հետապրիլյան մասերի: Ըստ երևույթին, նաև այդ համատեքստում է ՀՀԿ խոսնակը հիշեցնում «տրամաբանական ավարտի» մասին, ակնարկելով, որ պայմանավորվածությունն ամբողջական է, և մասերի բաժանումը «տրամաբանական» չէ: Միևնույն ժամանակ, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ներկայումս բնականորեն բաժանվում է մասերի, ինչը թելադրվում է հենց ՀՀԿ-ում ստեղծված իրավիճակով, կապված վարչապետի խնդրի և, ըստ այդմ, ապրիլյան վերադասավորումների առանցքի հետ: Այստեղ ակնհայտ է ՀՀԿ միասնական դիրքորոշման և շահերի բացակայությունը:

Գործնականում նկատելի է, թե ընդհանուր առմամբ, կասկածի տակ չդնելով Սերժ Սարգսյանի առաջնորդությունը, նրա մոտեցումների գերակայությունը, այդուհանդերձ, ՀՀԿ տարբեր գործիչներ և թևեր տարբեր կերպ են արտահայտվում ապրիլի հանգուցալուծման կապակցությամբ: Ոմանք անվերապահորեն պնդում են Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը, մյուսները՝ ընդ որում առավել փորձառուներն ու համակարգում ստաժավորները, խոսում են իրավիճակից բխելիք որոշումների մասին, ասելով, որ տվյալ իրավիճակում առկա գործոնները ցույց կտան, թե ինչ որոշում է պետք կայացնել վարչապետի հարցում:

Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա, որպես այդպիսին, ներկայումս գոյություն չունի էլ, և ՀՅԴ Բյուրոյի ու ԳՄ նիստի համատեղ հայտարարությունը վկայում է, որ Դաշնակցությունն ընդհանրապես փորձում է հասկանալ, թե ի վերջո ո՞ւմ հետ է կազմել կոալիցիա, ով է մյուս կողմում: Այդ հարցը ՀՅԴ համար առավել հրատապ է դարձնում այն, որ Սերժ Սարգսյանը իր պլանների հետ կապված պահում է լիակատար անորոշություն, որում, կամա, թե ակամա, հայտնվում է նաև կոալիցիայի հարցում նրա հետ պայմանավորված Դաշնակցությունը: ՀՅԴ-ի համար իրավիճակը քիչ թե շատ պարզելու միջոց է դառնում այդ դեպքում ՀՀԿ հանդեպ փոքր սադրանքների առիթներն օգտագործելը և այդպիսով ՀՀԿ-ին, այսպես ասած, պատասխանների մղելը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հանրապետականի ներսում, և ինչ բաժանարար գծեր կան ապրիլին ընդառաջ: Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ն ապրիլին ընդառաջ հետախուզություն է իրականացնում ՀՀԿ-ում իր անելիքի, կամ իրեն սպասվելիքի հարցում կողմնորոշվելու համար: Ի վերջո այդ տեսանկյունից ՀՅԴ-ն էլ պետք է կատարի իր ընտրությունը՝ եթե ոչ վարչապետի հարցում, ապա վարչապետի հարցում տարակարծություն ունեցող ՀՀԿ թևերի հարցում:

Ի վերջո, Սերժ Սարգսյանի որոշման առումով, ազդեցիկ գործոններից մեկը, անկասկած, լինելու է այս կամ այն թեկնածության լեգիտիմությունը համակարգում՝ ընդհուպ իր թեկնածության մասով, քանի որ Սարգսյանը, հատկապես այդ մասով, իր իսկ նախագահության փորձից է հիանալի պատկերացնում՝ ինչ է նշանակում լինել իշխանության ղեկին, սակայն չունենալ ներհամակարգային շոշափելի լեգիտիմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում