Թուրքական Cengiz-Kolin-Kalyon (CKK) կոնսորցիումը հրաժարվել է «Ռոսատոմի» հետ համատեղ «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարության նախագծում մասնակցությունից։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով կոնսորցիումի ներկայացուցիչներին։
Մասնավորապես, կոնսորցիումի մեջ մտնող ընկերությունները չեն կարողացել պայմանավորվածության գալ ԱԷԿ-ի շինարարության նախագծի կոմերցիոն հարցերի շուրջ։
2017 թվականի նոյեմբերին Akkuyu Nuclear նախագծային ընկերությունը ծրագրել էր «Ակկույու» ԱԷԿ-ի նախագծի շրջանակում շինաշխատանքնրը սկսել 2018 թվականին՝ Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությունից թույլտվություն ստանալուց հետո։
2017-ի ամռանը «Ռոսատոմը» ստորագրել էր նախագծային ընկերության 49 տոկոսը Cengiz-Kolin-Kalyon կոնսորցիումին վաճառելու մասին փաստաթուղթ։ Գործարքի արժեքը որոշվել էր չհրապարակել մինչ գործարքի փակումը, որը ծրագրվել էր տարեվերջին։ Ներդրումներն ԱԷԿ-ի շինարարությունում՝ տոկոսներն ու այլ ծախսերը հաշված, գնահատվում են 19-20 մլրդ դոլար։