Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն այժմ ընթանում է Սիրիայի հյուսիսի Աֆրին շրջանում, կշարունակվի Իդլիբում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ելույթի ժամանակ, փոխանցում է Haberturk-ը։
«Աֆրինում անցկացվող գործողությունները կշարունակվեն Իդլիբում»,-ասել է Էրդողանը։
«Մենք որևէ խնդիր չունենք հարավում քրդերի հետ։ Մենք խնդիրներ ունենք ահաբեկչական կազմակերպությունների հետ, և դրանք քաջ հայտնի են՝ YPG/PYD, PKK և ԴԱԻՇ»,-ասել է Էրդողանը։