Wednesday, 24 04 2024
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Սերժ Սարգսյանի ակնարկը «Գազպրոմին»

Նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը հյուրընկալել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին և նրանց հետ հանդիպման վերջում արել մի ուշագրավ հայտարարություն՝ հորդորելով ավելի բարձր մակարդակով պաշտպանել սպառողի շահերն ու այդ հարցում բարձրացնել հանրային ներգրավվածությունը: Զուտ ֆորմալության տեսանկյունից խիստ տրամաբանական է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պետք է ակնկալվի հենց հանրային, քաղաքացու, սպառողի շահերի բարձր մակարդակի պաշտպանություն: Առավել ևս, որ Հայաստանում այդ հանձնաժողովի գործունեության տիրույթում գտնվող ոլորտներում սպառողի շահը, մեղմ ասած, ունի պաշտպանության խիստ անհրաժեշտություն: Սակայն արդյո՞ք Սերժ Սարգսյանի այդ հորդորը պայմանավորված է զուտ ֆորմալությամբ և դրանից բխող քարոզչական էֆեկտի ակնկալիքով, թե՞ այստեղ կա նաև այլ ենթատեքստ, կամ կարող է լինել:

Իհարկե, 2018 թվականի ապրիլի խնդիրը ու նաև այդ հարցում Սերժ Սարգսյանի շարունակաբար գեներացրած անորոշությունը ինտրիգ են մտցրել պետական կառավարման համակարգի, առավել ևս՝ Սերժ Սարգսյանի գրեթե բոլոր քայլերում, սակայն այստեղ կոնկրետ տվյալ իրավիճակի մասով կա իրապես հետաքրքիր հանգամանք: Բանն այն է, որ 2018-ի ապրիլի առանցքային հարցերից մեկը Կարեն Կարապետյանի վարչապետության հնարավոր ընդհատումն է՝ անկախ նրանից, թե ով կառաջադրվի նրա փոխարեն՝ Սերժ Սարգսյանը, թե մեկ այլ թեկնածու: Ի վերջո, այստեղ հարցը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանը կա՛մ ինքը կլինի, կա՛մ կմնա Կարապետյանը, թեև, անշուշտ, սա այսպես ասած ամենահավանական կամ-կամ-ն է:

Բոլոր դեպքերում, տվյալ պարագայում Կարեն Կարապետյանի վարչապետության շարունակության հարցում կա հետաքրքիր հանգամանք, որը հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության դաշտում է: Խոսքը գազի համակարգի, «Գազպրոմի» կամ «Գազպրոմ Արմենիայի» մասին է: Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, կարճ ժամանակ անց հանձնարարեց, այդ թվում՝ նույն հանձնաժողովին, քայլեր իրականացնել գազի գնի վերանայման՝ իջեցման ուղղությամբ: Հետո հայտարարվեց, որ գինն իջնում է թե՛ քաղաքացիների, թե՛ ձեռնարկությունների համար: Ընդ որում, այդ հանգամանքը, թերևս, առ այսօր Կարեն Կարապետյանի վարչապետական գործունեությունից հանրության համար միակ շոշափելի արդյունքն է, գոնե առայժմ: Կարապետյանը նաև հայտարարեց, որ գների նվազման հետ կապված ռիսկերը իր վրա է վերցնում «Գազպրոմը»՝ «Գազպրոմ Արմենիայի» սեփականատերը, և գնի բարձրացում չի լինի, եթե անգամ ինչ-ինչ գործոններ փոխվեն: Սակայն արդյո՞ք գնի բարձրացում չի լինի, եթե Կարեն Կարապետյանը չլինի վարչապետ:

Ակնհայտ էր, որ գնի իջեցումը «Գազպրոմի» աջակցությունն էր իր թոփ-մենեջերական շարքից դուրս եկած վարչապետին, այսպես ասած՝ մունդիրի պատվի շրջանակում: Եթե Կարեն Կարապետյանը վարչապետ չէ, ապա «Գազպրոմի» մոտիվացիան գազի ցածր գնի հարցում շոշափելիորեն նվազում է: Գնաճի ներկայիս պայմաններում ավելորդ է ասել, թե ինչպիսի խնդիրներ են առաջանում գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում: Եվ այստեղ նկատելի է դառնում այն «ներուժը», որ ունի գազի գինն ապրիլյան հանգուցալուծումների հարցում ազդեցություն թողնելու տեսանկյունից:

Ահա այդ իմաստով հետաքրքիր է դառնում ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը կամ հորդորը ՀԾԿՀ-ին՝ ավելի լավ սպասարկել սպառողի շահերն ու ավելի մեծ ներգրավվածություն ապահովել հանրության համար: Ակնառու է, որ Սերժ Սարգսյանն առնվազն պատրաստվում է այդ սցենարին՝ անհրաժեշտության դեպքում դիմադրության գործիքակազմ ունենալու համար, կամ ներկայումս ցույց է տալիս «Գազպրոմին», որ այդօրինակ պլանի գնալու դեպքում չի պատրաստվում տեղի տալ գազային հնարավոր շանտաժին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում