Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում երկիրն անցնում է ինքնապահովման: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան արտասահմանից ձեռք չի բերի ռազմական արտադրանքի այն տեսակները, ծրագրերն ու համակարգերը, որոնք նա կարող է ինքն արտադրել:
Բացառություն կկազմեն միայն անհետաձգելի դեպքերը:
Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել զենքի արտասահմանյան արտադրողների հետ, եթե նրանք ընդունեն Անկարայի պայմանները, բայց դա չի ենթադրում պատրաստի համակարգերի ձեռք բերում:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ համատեղ համաձայնեցվել է C-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման վարկի պայմանները: Գործարքի գինը կազմում է 2,5 միլիարդ դոլար, այդ միջոցների մի մասը կծածկվի ռուսական վարկի հաշվին: