«Ցավոք Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցում ենք կարևորը մասնակցություն է այլ, ոչ հաղթանակը նշանաբանով: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Նախևառաջ չունենք պայմաններ և բարձրակարգ մասնագետներ:
Սակայն նշեմ, որ կարևոր է այն, որ Փհենչհան-2018-ին մասնակցելու ենք վարկանիշով, իսկ մինչ այս Օլիմպիական խաղերին մասնակցել ենք սպիտակ քարտով: Դրական տեղաշարժերը ևս նկատելի են: Արդեն իսկ ներդրումներ են կատարվել ձմեռային մարզաձևերի զարգացման համար: Եթե այն ժամանակ ունեինք մեկ սահուղի, որով սահում էին թե’ զբոսաշրջիկները, և թե’ մարզիկները, ապա այժմ մենք ավելացրել ենք 6-ը: Եվ մարզիկներն ունեն իրենց սահուղիները»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին մեր երեք օլիմպիականները ևս նշեցել էին, որ Փյոնչհան են մեկնում ոչ թե մեդալներ նվաճելու, այլ հաղթանակ տանելու համար:Դահուկորդ Կատյա Գալստյանն էլ ասել, որ լավագույն հիսունյակում տեղ ունենալը մեծ հաջողություն կլինի: