Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լևոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչև ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:
Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը կուղղվի Պաշտպանության բանակի և զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը: