Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Կտրուկ փոփոխությո՞ւն է սպասվում

2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության և նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա: Ընդ որում՝ բոլորը համոզված են, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը վճռված է, սակայն, այսպես ասած, չեն ասում ժամանակից շուտ, որ հանրության տրամադրությունը չընկնի: Եթե լուրջ, ապա իրավիճակը պարզապես տարօրինակ է, որովհետև կա խորհրդարանի ընտրությանը հաղթած կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն, սակայն այդ կուսակցությունը պատասխան չունի վարչապետի հարցում:

Դասական տեսանկյունից տարօրինակ այս վիճակը միանգամայն օրինաչափ է Հայաստանի իրողությունների տեսանկյունից: Այստեղ որոշում կայացնող շրջանակը չափազանց նեղ է, իսկ որոշման գործոնների շրջանակը՝ չափազանց լայն, ընդհուպ արտաքին հարթություն: Ըստ այդմ՝ դասական իմաստով մեծամասնության հարց չունեցող քաղաքական ուժն իրականում չի էլ պատկերացնում՝ լայն ֆորմատում ինքը մեծամասնություն է, թե փոքրամասնություն: Ընդհանուր առմամբ, սակայն, խնդիրը կարծես թե մի որոշակի նեղ խողովակ այդուհանդերձ ունի:

Նախ՝ հիմնական կամ-կամը կարծես թե Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տիրույթում է, և ըստ այդմ էլ՝ նաև կա մի բավականին կոնկրետ հարց: Կառավարության պաշտոնական հրաժարականին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին մնացել է 2,5 ամիս: Այստեղ հարաբերական է, իհարկե, շատ, թե քիչ ժամանակի հարցը, այդուհանդերձ՝ եթե Կարեն Կարապետյանը չի մնում, ապա ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀԿ-ն հրաժարվում նրան առաջադրվել, ի՞նչ հիմնավորմամբ է առաջադրվում Սերժ Սարգսյանը: Ի վերջո, եթե չլինի ծանրակշիռ հիմնավորում, ապա Կարեն Կարապետյանը պարզապես դառնում է ծիծաղի առարկա գործիչ, եթե հեռանում է ուղղակի՝ թեկուզ առաջին փոխվարչապետի պաշտոնում մնալով:

Ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության գործունության արդյունքից չի բողոքում իշխանական որևէ թև, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Նա նույնիսկ ասում է, որ կառավարությունը մի բան էլ ավելին է անում, քան սահմանված է ծրագրով: Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ շարունակելու են բարեփոխումները՝ Դավոսում է ասում, «Եվրանյուզին» տված մեկ րոպեանոց հարցազրույցում: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը կառավարությունում հավաստիացնում է բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: Ամեն ինչ կարծես թե գնում է հալած յուղի նման: Ուրեմն ի՞նչ է պատահելու, որ ՀՀԿ-ն ունենա Կարեն Կարապետյանի փոխարեն այլ թեկնածու, մասնավորապես Սերժ Սարգսյանին առաջադրելու հիմք: Ինչ էլ որ պատահի, կարծես թե ակնառու է, որ պատահելիքը պետք է լինի ինչ-որ «կտրուկ» բան:

Համենայնդեպս, ներկայիս, այսպես ասած, գովաբանական իդիլիայի պայմաններում դժվար է պատկերացնել, թե 2,5 ամիսների ընթացքում ինչպես է հնարավոր այդ գովաբանությունից սահուն անցում կատարել դժգոհության: Հետևաբար, եթե Կարեն Կարապետյանը չի մնում, եթե առաջադրվելու է Սերժ Սարգսյանը, ապա դա նշանակում է, որ առաջիկա 2,5 ամիսներին պետք է տեղի ունենա իրավիճակի կտրուկ փոփոխություն, որը կլինի կառավարության, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխության հիմքում: Մյուս հարցն այդ դեպքում այն է, թե ո՞ր ոլորտում և ի՞նչ ուղղությամբ կդիտարկվի կտրուկ փոփոխության նպատակահարմարությունը՝ տնտեսական և սոցիալակա՞ն, թե՞ անվտանգային:

Ընդ որում՝ այդ տեսանկյունից արժե ուշադրության կենտրոնում պահել և մշտապես աչքի առաջ ունենալ Ադրբեջանում անսպասելի զարգացումը, երբ Ալիևը հոկտեմբերին սպասվող հերթական նախագահական ընտրությունը հանկարծ որոշեց տեղափոխել և բերել առաջ՝ ապրիլի 11: Իհարկե, մեղմ ասած, չկան հիմքեր, համենայնդեպս՝ առայժմ, կարծելու, թե այստեղ կա Հայաստանի իրավիճակի հետ կապ, սակայն ուշադիր լինելը և հետևելը այդ զուգահեռի ընթացքին՝ թերևս ավելորդ չէ: Առավել ևս, որ անվտանգության ոլորտում կտրուկ փոփոխություն հնարավոր չէ միայն Հայաստանի նախաձեռնությամբ: Ավելին՝ Հայաստանն այստեղ լիովին հակառակ դիրքերից է հանդես գալիս և խոսում կայունությունն ամրապնդելու միջազգային ջանքերի ակտիվացման մասին: Ըստ այդմ՝ անվտանգության ոլորտում իրավիճակի կտրուկ փոփոխություն եթե կարող է լինել, ապա գերազանցապես Ադրբեջանից, թեև ամենևին պետք չէ բացառել նաև որևէ սադրանք Ռուսաստանից, որը շարունակում է ադրբեջանական ագրեսիան սպառազինությամբ սնելու քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է ներքին իրողություններին, ապա այստեղ, իհարկե, իրավիճակի կտրուկ փոփոխության գործիքակազմի Սերժ Սարգսյանն անկասկած տիրապետում է: Ընդ որում՝ արժե նկատել, որ խոշոր հաշվով, հնարավոր է ներքին սոցիալ-տնտեսական հենքի խաղարկումով խաղարկել նաև անվտանգության խաղաքարտը՝ չհասնելով սահման: Այստեղ արդեն Սարգսյանն ունի, այսպես ասած, ինքնուրույն խաղի տարածություն:

Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր պահել Կարեն Կարապետյանի դեմքն ու նրան չվերանշանակել վարչապետ՝ առանց իրավիճակի կտրուկ փոփոխություն նախաձեռնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում