Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

American thinker. Ինչպես է Նախագահ Թրամփը ազդեցության նոր լծակներ ստանում Պուտինի վրա. Արթուր Ղազինյան

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց իր երկար սպասված հաշվետվությունը` Ռուսաստանի իշխանությանն ու անձամբ Պուտինի մերձավորների վերաբերյալ, ինչը պահանջվում էր 2017թ. հուլիսին Կոնգրեսի կողմից ընդունված «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու միջոցների մասին» օրինագծով: Օրինագիծը ավելի շատ հիշեցնում է քաղաքական-ռազմավարական փաստաթուղթ, քան իրավական, որի նպատակն է հարկադրել Թրամփին մնալ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթի օրակարգում եւ թույլ չտալ որեւէ քաղաքական մերձեցում Ռուսաստանի հետ:

ԱՄՆ Ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին ներկայացված հաշվետվության հրապարակային մասում, որը ներկայացվել է օրենքով սահմանված վերջնաժամկետից 11 րոպե առաջ, ներառված են 210 անուններ` ՌԴ Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, Կառավարության անդամներ, խոշոր կապիտալի ներկայացուցիչներ, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդը:

Կոնգրեսում ներկայացված ազդեցիկ կոնգրեսականների, փորձագիտական հանրույթի և ազդեցիկ մեդիա կենտրոնների մոտ այն թողեց ոչ միանշանակ տպավորություն, եղան քննադատություններ, որ այդ ցուցակը կազմված է դիլետանտ և պրիմիտիվ եղանակով, դրանում տեղ են գտել մարդկանց անուններ, որոնք կողմ են ԱՄՆ-ի, և առհասարակ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև գործարարներ, որոնց ոչ մի կերպ չի կարելի համարել Պուտինի նեղ շրջապատի և ռուսական կոռուպցիոն բուրգի հիերարխիայի ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, մեղադրանքներ հնչեցին այն մասին, որ ցուցակի մեջ չեն ներառվել անուններ, որոնք շատ ավելի կարևոր գործառույթ են իրականացնում Ռուսաստանի կառավարող ռեժիմի ներսում և ավելի արժանի են հայտնվելու այդ ցուցակում:

Հաշվետվությունը ենթարկվեց քննադատության նաև այն մասով, որ այն կազմված չէ բավարար պրոֆեսիոնալիզմով և չունի թիրախային հասցեագրում: Ստեղծվում է տպավորություն, որ Տրամփի աշխատակազմը Կոնգրեսին է ներկայացնում Կրեմլի հեռախոսագրքում և ռուսական «Ֆորբսում» ներառված անուններ և ասում «վերցրու բոլորը և ընտրիր ում կցանկանաս»:

Թրամփի համար այս ոչ բարենպաստ իրավիճակում առաջ եկավ ևս մեկ սկանդալ, որն ամպրոպի էֆեկտ առաջացրեց ԱՄՆ ներքին քաղաքական կյանքում: Հեղինակավոր Atlantic Council-ը հայտարարեց, որ Ֆինանսների նախարությունը վերջին պահին փոխել է իրենց կողմից պատրաստված փաստաթուղթը և Կոնգրեսին է ներկայացրել բոլորովին այլ ցուցակ, քան պատրաստված էր Սպիտակ տան փորձագիտական կենտրոնների կողմից: Սակայն սա առավել նշանակալի իրադարձություն է ԱՄՆ-ի ներքին քաղաքական կյանքում և քիչ ազդեցություն կունենա Ռուսաստանի պոստ-սանկցիոն իրականության վրա:

Ռուսաստանում արձագանքը հակասական էր: «Կրեմլյան ցուցակի» հրապարակումը արտաքուստ սարկազմով ընդունվեց Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտայի կողմից, որոնք ծաղրի ենթարկեցին ԱՄՆ Նախագահի աշխատակազմին` ցուցակի պարզունակության և պրիմիտիվության համար: Սակայն խորապես համոզված եմ, որ արտաքուստ ներկայացվող հանգստությունն ուղղված է ներքին լսարանին` հատկապես իշխող էլիտային, որի նպատակն է ցույց տալ, որ այս երկար սպասված և քննարկված ցուցակը ոչ մի վտանգ չի ներկայացնում իշխանության, և անձամբ Պուտինի համար` դրանով իսկ պահպանելով բուրգի ամրությունն ու համակարգի հանգստությունը: Մինչդեռ իրերի իրական դրությունն արտահայտեց ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը` մեղադրելով ԱՄՆ-ին ՌԴ Նախագահի ընտրություններին միջամտելու մեջ:

Հրապարակված փաստաթղթի էությունը կայանում է նրանում, որ ցուցակում ներառված է Ռուսաստանի ամբողջ քաղաքական և տնտեսական էլիտան, սակայն կարևոր հանգամանք է այն, որ ցուցակում լինելը դեռ չի նշանակում ավտոմատ կերպով հայտնվել պատժամիջոցների տակ: Տպավորություն է ստեղծվում, որ գործընթացի ճարտարապետները նպատակ են ունեցել տագնապ հնչեցնել և զգուշացնել այդ մարդկանց սպասվող «աղետի» մասին և տալ ժամանակ գործուն քայլեր ձեռնարկել պատժամիջոցներից խուսափելու համար: Իսկ ի՞նչ քայլեր կարող են անել ցուցակում ընդգրկված գործարարները, կամ ինչո՞ւ պետք է ինչ-որ բան անեն առհասարակ:

«Կրեմլյան ցուցակում» ընդգրկված գործարարների մեծ մասն ունեն երկքաղաքացիություն, որոշ դեպքերում նաև երեք քաղաքացիություն, ինչը ենթադրում է, որ տարիների ընթացքում կուտակված հարստությունը Ռուսաստանից արտահանվել է այլ պետություններ կամ օֆշորային գոտիներ, իսկ ըստ տարբեր աղբյուրների, կապիտալի արտահոսքը Ռուսաստանից վերջին 22 տարիներին կազմել է շուրջ 700 միլիարդ ԱՄՆ դոլար: Նաև պետք է փաստել, որ այդ գործարարների զգալի մասը Ռուսաստանի հարկային ռեզիդենտ չեն հանդիսանում, քանի որ Ռուսաստանում չեն բնակվում տարվա ընթացքում 6 ամսից ավել, ինչը նույնպես անուղղակի ապացուցում է այն պնդումը, որ նրանք, բնակվելում արտերկրում, հատկապես ԱՄՆ-ում և ԵՄ անդամ-պետություններում, արդեն հաստատել են ամուր բիզնես կապեր արևմտյան խոշոր ընկերությունների հետ, մասնակցել խոշոր ներդրումային ծրագրերի մեջ, ձեռք բերել թանկարժեք անշարժ և շարժական գույն, բացել և սպասարկել հաշիվներ արևմտյան բանկերում, ստացել էժան և երկարաժամկետ վարկեր:

Այս իրողությունների ներքո ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Կրեմլյան «սև ցուցակում» հայտնվելուց հետո այս գործարարները կանգնում են ընտրություն կատարելու դժվար խնդրի առջև. հավատարիմ մնալ Ռուսաստանի կառավարող ռեժիմին և պատժամիջոցների տակ ընկնելու արդյունքում կորցնել տարիների ընթացքում կուտակած հարստությունը, կամ ԱՄՆ լոբբիստական կազմակերպությունների միջոցով փորձեն ապահովագրեն իրենց և իրենց կապիտալը սպասվող պատժամիջոցներից` հեռանալով Ռուսաստանից և իրենց հետ տանելով այն, ինչ հնարավոր է:

Առաջին տարբերակը բիզնես առումով ձեռնտու համարել չի կարելի, քանի որ հնարավոր կորուստն անհամեմատալի է ակնկալվող կամ խոստացվող ձեռքբերումների հետ` ինչպես առկա տնտեսական, այնպես էլ քաղաքական իրադրության պայմաններում: Հետևաբար, մեծ հավանականությամբ գործարարների գերակշիռ մեծամասնությունը կնախընտրի առաջին տարբերակը` պահպանել տարիների ընթացքում կուտակած հարստությունն ու գործարար կապերն ու շփումները և հեռանալ Ռուսաստանից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ գործարարներն իրենց կապիտալը մեծամասամբ կուտակել են պետության հետ սերտաճած լինելով` օգտվելով պետական ֆինանսավորման խողովակներից կամ պետության տնօրինման տակ գտնվող բնական ռեսուրսներից, ինչը նշանակում է, որ նրանք տիրապետում են ԱՄՆ համար մեծ կարևություն ներկայացնող տեղեկատվության Ռուսաստանում ձևավորված կոռուպցիոն բուրգի առանձնահատկությունների և կիրառվող սխեմաների վերաբերյալ:

Հաշվի առնելով վերը նշվածը կարելի լուրջ հավանականությամբ արձանագրել, որ ԱՄՆ լոբբիստական կազմակերպություններն առաջիկա ամիսներին կաշխատեն մեծ ծանրաբեռնածությամբ, իսկ դաշնային հետաքննության մարմինների տնօրինման տակ կհայտնվեն Պուտինի վարչակազմի համար խիստ վտանգավոր տեղեկատվություն և կոմպրոմատների նոր թղթապանակներ:

Հաշվի առնելով վերը նշվածը, Թրամփի ադմինիստրացիայի ձեռքում հայտնվել է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական էլիտայի վրա ներազդելու լրջագույն լծակ, ինչը արդյունավետ օգտագորելու դեպքում ունակ է խարխլել Պուտինի կառուցած մոնոլիտ բուրգը և անվստահություն սերմանել իշխող էլիտայի մեջ: Իսկ եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ, ապա պարզ կդառնա, որ գործընթացը Ռուսաստանի իշխող վարչակազմի համար ձեռք է բերում եռակի անգամ ավել վտանգավորություն: Ւստ երևույթին, այս մասին էր ակնարկում ՌԴ Նախագահի մամուլի խոսնակը` անուղղակիորեն մեղադրելով ԱՄՆ-ին ՌԴ նախագահի ընտրություններին միջամտելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում