Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Խմբագրված» Սահմանադրության «խմբագրումը»

Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարված խորհրդարանի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Օրակարգում յոթ հարց է ընդգրկված, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին հարցը։

Երեկ օրենքի հատկապես վերջին նախագիծը բուռն քննարկումների թեմա էր դարձել խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում. խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական ակտերով «խմբագրվում» է նոր Սահմանադրությունը՝ դառնալով ավտորիտար և անձնակենտրոն իշխանության հիմք:

Առհասարակ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացը տեղի ունեցավ շատ հետաքրքիր միջավայրում, քաղաքական համատեքստում, ինչը չէր կարող պատրանքներ ստեղծել, թե Հայաստանում ձևավորվելու է ավելի դեմոկրատական կառավարման համակարգ: 2015-ի սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանին հաջողվեց թվացյալ կոնսենսուս ձևավորել սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական կառավարման համակարգին անցման շուրջ: Սակայն այդ կոնսենսուսի հիմքում ոչ թե քաղաքական ուժերի համաձայնությունն էր, այլ քաղաքական համակարգի «խմբագրումը», ինչի հետևանքով դեռ 2015-ի սկզբին տեղի էր ունեցել դիմադրության վերջին կենտրոնի չեզոքացումը:

Առհասարակ համակարգային տրանսֆորմացիայի ողջ գործընթացը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի կատարած «խմբագրումների» համատեքստում, ինչի հետևանքով դրանց հեղինակը զրկվեց այլընտրանքից՝ համակարգի ներսում և դրանից դուրս: Եթե 2015-ի հանրաքվեի ժամանակ «խմբագրվեցին» նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հավակնությունները և քաղաքական ռևանշի հնարավորությունները, ապա 2016-ի սեպտեմբերին՝ ՊՊԾ գրավումից հետո, Սերժ Սարգսյանը «խմբագրեց» դիմադրության վերջին օղակը համակարգի ներսում՝ պաշտոնանկ անելով իշխանության ժառանգորդության պատրանքներ ունեցող Հովիկ Աբրահամյանին:

Համակարգային տրանսֆորմացիայի գործընթացն այս օրերին «խմբագրվում» է օրենսդրական կարգավորումների մակարդակում: Այս առումով Հայաստանը հավակնում է դառնալ ունիկալ երկիր, որովհետև ոչ թե գործող օրենսդրությունն է, ըստ էության, հարմարեցվում սահմանադրական փոփոխություններին, այլ դրանք են «խմբագրվում» օրենսդրական համապատասխան փոփոխությունների միջոցով:

Կառավարման խորհրդարանական համակարգը ենթադրում է իշխանության հիմնական կենտրոնի ստեղծում խորհրդարանում՝ մեծամասնության հիմքով: Սա թերևս սահմանադրորեն երաշխավորում է նոր իշխանության կոլեգիալությունը և բազմավեկտորությունը:

Սահմանադրական նոր ստատուս քվոն գուցե ամրապնդվեր օրենսդրական փոփոխություններով, եթե Սերժ Սարգսյանը, գոնե ֆորմալ առումով, հեռանար իշխանությունից՝ քաղաքական գործընթացին մասնակցելով ՀՀԿ նախագահի կարգավիճակում՝ խորհրդարանական մեծամասնության միջոցով:

Սակայն այս օրերին շրջանառության մեջ է դրվել պետական նոր համակարգի և նոր կառավարության ձևավորման ու գործունեության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթը, որով, ըստ էության, «խմբագրվում» են սահմանադրական վերջին փոփոխությունները. երկրում հաստատվում է ոչ թե խորհրդարանական, այլ սուպերվարչապետական համակարգ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ փոխվում է անձնակենտրոն իշխանության առաջին պաշտոնի անվանումը:

Գրեթե կասկած չկա, որ այս «խմբագրումներն» արվում են Սերժ Սարգսյանի սուպերվարչապետությունը հաստատելու նպատակով: Հատկանշական ու խորհրդանշական է, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանը մնալու է Բաղրամյան 26-ում, սակայն իր, ըստ էության, անսահմանափակ իշխանությունն իրականացնելու է արդեն ոչ նախագահի, այլ վարչապետի պաշտոնում:

Այսօրվանից խորհրդարանը ձեռնամուխ է լինում խորհրդարանական կառավարման «խմբագրմանը»՝ Սերժ Սարգսյանի անձնակենտրոն և, ըստ էության, անվերահսկելի իշխանության ամրապնդման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում