Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Էրդողանին չի հաջողվել Հայոց ցեղասպանության հարցով ազդել Հռոմի պապի վրա. BBC

Վատիկանում երկուշաբթի կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Քահանայապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպումը եղել է դռնփակ։ Կապված Էրդողանի վատիկանյան այցի հետ՝ BBC-ի թուրքական ծառայությունը նյութ է հրապարակել՝ նվիրված Անկարայի և Վատիկանի հարաբերություններին, որոնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ պապի դիրքորոշման պատճառով վերապրում են ոչ այնքան լավ ժամանակներ։

Իր ռեպորտաժում BBC-ն հիշեցնում է, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում պատարագի ժամանակ Հռոմի պապն անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային՝ անվանելով այն XX դարի առաջին ցեղասպանություն և հիշեցնելով հռչակագրի մասին, որը ստորագրել էին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan ve beraberindeki heyet Papa Francesco ile birlikte

Դրանից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանից իր դեսպանին, իսկ պապի ելույթը ենթարկել կոշտ քննադատության՝ մեղադրելով նրան պատմական հարցի քաղաքականացման մեջ։ 10 ամիս Թուրքիան Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանել է ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ Թուրք դեսպանը Վատիկան է վերադարձել միայն 2016 թվականի փետրվարին՝ երկկողմ բանակցություններից հետո։

Հոդվածագիրը միաժամանակ նշում է, որ Էրդողանի քննադատությունը չի ազդել Հայոց ցեղասպանության հարցով Հռոմի պապի դիրքորոշման վրա։ Թուրք դեսպանի վերադարձից ամիսներ անց Հռոմի պապն այցելել է Հայաստան և ևս մեկ անգամ արտաբերել «ցեղասպանություն» բառը։

Նախագահի մակարդակով թուրքական վերջին այցը Վատիկան կատարվել է 59 տարի առաջ՝ 1959 թվականին։ Հռոմի պապը վերջին անգամ Թուրքիա է այցելել 2014 թվականին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում