Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ուր են հոսում Հայաստանի միլիարդները

Դժվար է դիտարկել անցնող տարիներին Հայաստանից դուրս հոսած կապիտալի ծավալներն ու չապշել. պաշտոնապես ավելի քան 30 տոկոս աղքատություն ունեցող և չավարտված պատերազմի ռեժիմում գտնվող երկրից անցնող երկու տասնամյակում դուրս են բերվել միլիարդավոր դոլարներ, տարեկան գրեթե մեկ միլիարդի չափով: Այդ երկրում յուրաքանչյուր քաղաքացուց 1000 դրամ են հավաքում, որպեսզի կարողանան պետական հոգածություն ապահովել պատերազմի մասնակից զինվորների համար, եթե նրանք Աստված մի արասցե վիրավորվեն, կամ նրանց ընտանիքների համար՝ եթե Աստված մի արասցե զինվորները զոհվեն: Այդ ընթացքում, երբ պետությունը հավաքում է 1000 դրամները, ինչ որ մարդիկ հավաքում են իրենց միլիարդները և դուրս հանում Հայաստանից:

Բանն իհարկե 1000 դրամը չէ, հանրությունն ի վերջո լիովին գիտակցում է խնդիրներն ու պատկերացնում, որ զինվորը, բանակը չեն կարող սպասել, իրավունք էլ չունենք սպասեցնելու, մինչև կպայքարենք և կվերացնենք կոռուպցիան: Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը, կարող է հարցնել ցանկացած մարդ: Եվ խնդիրը այն է, որ այդ հարցին մի կողմից կան բազմաթիվ ու բազմաբնույթ պատասխաններ, սակայն մյուս կողմից՝ խորքային առումով պատասխան չկա: Որովհետև, եթե կա պատասխան, ապա ինչպես է, որ մինչև հիմա չկա կոռուպցիայի ծավալների սկզբունքային նվազում ու սահմանափակում, ինչպես է, որ կա կապիտալի ու մարդկանց շարունակվող արտահոսք, ինչպես է, որ կան միլիարդներ՝ մի կողմից, իսկ մյուս կողմից պետության գանձարանում փող չկա և այն լցնելու համար դիմում են գնաճի օգնությանը: Այդ տեսանկյունից, իշխանության դիրքերում ամեն ինչ շատ պարզ է՝ տեղի է ունենում կապիտալի և իշխանության վերադասավորում, մի մասը արտահոսում է, մյուս մասը ներհոսում, տեղի է ունենում հաշվեկշռի, տեսարար կշռի փոփոխություն:

Սերժ Սարգսյանն ասել է, որ չի լինելու կուլակաթափություն, այսինքն մեկը մյուսի հաշվին չի լինելու, պարզապես տեղի է ունենալու տրամաբանական բիզնես գործարք՝ ինչպես վարչապետն է նախընտրում ասել, և ովքեր չեն կարողանում ադյունավետ տնտեսվարել, այնպես, որ տնտեսական վիճակը այլեւս չսպառնա ազգային անվտանգությանը այնպես, որ սպառնալիքի լինի նաեւ հենց համակարգի համար, պետք է թողնեն ու հեռանան: Նրանց տրվում է այսպես ասած միջանցք, որով էլ այդ կապիտալը հեռանում է: Այլ, ավելի անորոշ վիճակ է հասարակությունում: Սակայն այստեղ էլ, անորոշությունը թվացյալ է: Հանրությունում վիճակը խիստ որոշակի է, անորոշ է իրավիճակը հանրության տրամադրությունները հաղորդելու, գեներացնելու, վերամշակելու ունակ քաղաքական ուժերի տիրույթում: Այստեղ ըստ էության չի հաջողվում գտնել աշխատանքի նոր մեխանիզմ ու մեթոդաբանություն, ինչպես ցույց տվեց «Ելք» դաշինքի նախօրեի երթը:

Ամենաանկեղծ ձգտումն ու ջանքը անգամ ի զորու չեն կոմպենսացնել նոր մեթոդաբանության բացակայությունը: Որպես հետևանք բացակայում է նաև հանրային կենսունակ ռեակցիան: Կարելի է իհարկե մեղադրել հասարակությանը, բայց ինչպես կյանքն է ցույց տվել՝ չափազանց կարճ կյանք են ունենում այդ տրամաբանության վրա քաղաքական գործունեություն կառուցող ուժերը և իրենց հերթին արտահոսում են քաղաքական դաշտից:

«Ելք» դաշինքի փետրվարի 5-ի երթը առավել քան ցցուն կերպով ցույց տվեց, որ ընդդիմադիր գործունեությունը ունի լրջագույն, խորքային վերաֆորմատավորման կարիք:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում