Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

88-ի շարժում-30. Բլեյանի դպրոցի Աշոտները

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողներին պատմել է, որ համազգային շարժման առաջին հավաքը անցկացվել է իրենց՝ «Մխիթար Սեբաստացի» դպրոցում (այն ժամանակվա 183 դպրոցում): «Շարժման ավագ սերունդը փորձում էր պայմանավորվել ապարատային՝ դիմել Մոսկվա, Ղարաբաղում ինչ-որ բաներ ձեռնարկել, իսկ երիտասարդները ավելի համարձակ էին հրապարակային գործողություններում»,-նշել է նա: Աշոտ Մանուչարյանը պատմել է, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էին դպրոցի ուսուցիչները՝ Սամսոն Ղազարյանը, Համբարձում Գալստյանը: «Մխիթար Սեբաստացի» կամ ժողովրդական լեզվով ասած` Բլեյանի դպրոցի ծնողներն են եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ալեքսան Հակոբյանը, Վանո Սիրադեղյանը: Թիվ 183 դպրոցը հիշարժան է այն փաստով, որ դրա տնօրենը` Աշոտ Բլեյանը և ուսմասվարը` Աշոտ Մանուչարյանը, եղել են համազգային շարժման ակտիվ դերակատարներ:

Մանուչարյանը շարժման խորհրդանիշներից, «Ղարաբաղ» կոմիտեի մշտական հռետորներից մեկն էր: Այսօրվա ասուլիսում Մանուչարյանը ուշագրավ միտք է արտահայտել: Նա ասել է, թե շարժման սխալներից մեկն այն էր, որ «Ղարաբաղ» կոմիտեն որոշում կայացրեց գնալ դեպի կառավարում: Նրա կարծիքով՝ շարժման որակը կորավ դրանով: Մանուչարյանի այս տեսակետը վիճահարույց է: Մի կողմից` նա ճիշտ է, որովհետև դառնալով իշխանություն` կոմիտեն կամ ՀՀՇ-ն կորցրեց բարոյական արբիտրի դերը` դառնալով քաղաքական դիմակայության սուբյեկտ:

Մյուս կողմից` Արևելյան Եվրոպայի դեմոկրատական շարժումների փորձը հուշում է, որ ՀՀՇ-ն այլընտրանք չուներ, եթե, իհարկե, ցանկանում էր իրականություն դարձնել իր քաղաքական ծրագրերը: Այլ խնդիր է, որ ՀՀՇ-ն չկարողացավ շարժման բարձր նշաձողը դարձնել իշխանության գործունեության և որակի նշաձող ու շատ շուտով ինքը դարձավ իշխանության բյուրոկրատական արատների կրող:

Աշոտ Մանուչարյանն իշխանության մեջ գտնվեց ընդամենը երկու տարի` 1991-93թթ-ին զբաղեցնելով ՆԳ նախարարի, ապա ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնները: 1996-ի նախագահական ընտրություններում Մանուչարյանն արդեն Տեր-Պետրոսյանի մրցակիցներից մեկն էր, սակայն լուրջ հաջողություն չգրանցեց: Աշոտ Մանուչարյանն այս ամբողջ տարիներին եղել է ակտիվ քաղաքականության մեջ, սակայն մնաց, այսպես կոչված, շարժման տրամաբանության մեջ` այդպես էլ չնույնանալով որևէ կուսակցության հետ:

Հիմա Աշոտ Մանուչարյանն ավելի շատ հանդես է գալիս փորձագիտական գնահատականներով` միով բանիվ, ասոցացվելով շատ կոնկրետ արժեհամակարգի հետ: Մանուչարյանի տեսակետները մոտ են եվրոպական ձախ ինտելեկտուալների դիրքորոշումներին: Աշոտ Բլեյանը 1989-ին ընտրվեց ՀՀՇ վարչության անդամ, 1990-ին` ԳԽ պատգամավոր: 1994-ին զբաղեցրել է լուսավորության նախարարի պաշտոնը, սակայն հետո հեռացել է իշխանությունից` իր գործունեությունը կենտրոնացնելով հարազատ կրթօջախում:

Բլեյանի կրթական ծրագրերը կրեատիվ մեծ ռեսուրս ունեն, սակայն միանշանակ չեն ընկալվում փորձագիտական շրջանակներում և հասարակության կողմից: Սակայն Աշոտ Բլեյանի օտարումը իշխանության վերնախավից և նույնիսկ քաղաքականությունից սկսվեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ նա կտրուկ առաջ քաշեց խաղաղության պլատֆորմը և նույնիսկ մեկնեց Բաքու` անտեսելով Հայաստանում և Ադրբեջանում իր հասցեին հնչող սպառնալիքները: Բլեյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր դիրքորոշումներին` չնայած մինչև հիմա էլ դրանք չեն ընդունվում հասարակության մեծամասնության կողմից:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մինչև այսօր էլ իր ուրույն տեղն ունի կրթական համակարգում և ձգող կենտրոն է ազատամիտ շատ մտավորականների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում