Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Երթ ընդդեմ Վլ․ Գասպարյանի, կամ ում է վստահում հասարակությունը

Այսօր «Ելք» դաշինքի հանրահավաք-երթի մեկնարկից ժամեր առաջ, Նիկոլ Փաշինյանը փորձել էր ինտրիգ ստեղծել: Նա ՖԲ իր էջում ուղիղ կապով տեղեկացրել էր հանրությանը, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերի և նրանց հորդորում են այսօր ժամը 18.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակ չգնալ և ընդդեմ թանկացումների երթին չմասնակցել։ Փաշինյանի խոսքը, մեղմ ասած, համոզիչ չէր և, անկեղծ ասած, նման էր նրան, որ դաշինքի առաջնորդն ալիբի է ստեղծում հանրահավաքի կանխատեսելի սակավամարդությունն արդարացնելու համար: Սակայն տարիներով ծեծված այս հնարքն այլևս չի գործում, որովհետև իշխանությունները հազիվ թե ռեսուրս շռայլեին, ըստ էության, լոկալ մի երթ վիժեցնելու համար, մանավանդ, որ հունվարի 19-ին հաշվել էին ընդդիմության «ատամները» և այսօրվա հանրահավաք-երթի մեջ ռիսկեր չէին տեսնում:

Սակայն առավել ուշագրավ է Փաշինյանի խոսքի մեկ այլ շեշտադրում: Նա հատուկ ընդգծում է, որ ոստիկանությունը ոչ թե սպառնացել կամ ահաբեկել է մարդկանց, այլ նրանց ընդամենը բարեկամաբար հորդորել, համոզել է` հանրահավաքի չգնալ: Նիկոլ Փաշինյանն ակամայից զբաղվել է ոստիկանության և նրա պետ Վլադիմիր Գասպարյանի PR-ով, որովհետև ստացվում է` վերջինիս խոսքը հասարակության համար ավելի համոզիչ է, քան ընդդիմության կոչերը, պայքարի դուրս գալու կարգախոսները: Վերջին հինգ տարվա ընթացքում սա առնվազն երկրորդ դեպքն է, երբ Վլադիմիր Գասպարյանի արգումենտները հասարակության համար ավելի հիմնավոր են դառնում, քան` հեղափոխական կոչերը: 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ցուցարարների ուղղորդում էր ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Վլադիմիր Գասպարյանը, որն ընդդիմության առաջնորդին հակեց քաղաքական կապիտուլյացիայի` «համազգային աղոթքի» միջոցով: Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, այսօր Գասպարյանի ենթականերն են մարդկանց համոզել` մնալ տներում:

Իրականում՝ խնդիրը ոչ իշխանության ռեպրեսիաներն են, ոչ էլ` Վովա Գասպարյանի հատուկ տաղանդը: Հայաստանում ընդդիմությունն ինստիտուցիոնալ ճգնաժամ է ապրում և այն փորձում է հաղթահարել ստանդարտ, ոչ ադեկվատ քայլերով` իր հանդեպ ավելի մեծացնելով հանրային անվստահությունը: Նույնիսկ կարելի է արձանագրել, որ բովանդակային հարթության վրա սպառված իշխանությունը շատ ավելի կրեատիվ է, քան` իրեն արժեքային դաշտում համարող ընդդիմությունը: Երկրում բացակայում է այլընտրանքը, ինչի հետևանքով քաղաքական օրակարգ և օրացույց թելադրում է բացառապես իշխանությունը` ընդդիմությանը վերապահելով դեկորատիվ բնույթ:

«Պատմագրության մեջ կան դարաշրջաններ, կա բրոնզե դարաշրջան, երկաթե դարաշրջան։ Մեր ընթացիկ շրջանը կոչվելու է «խառը կանաչու» դարաշրջան»,- երթի ավարտին ունեցած ելույթում կառավարությանը ծաղրել է Փաշինյանը։ «Ելք»-ի նախորդ երթից հիշվել է «բրդվող ջորին», այսօրվա երթից հիշվելու է «խառը կանաչին», մանավանդ, որ լավագույնս բնութագրում է մեր քաղաքական համակարգին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում