Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մինչև աշուն պետք է թքեին-մրեին. ո՞ւմ է ցայտնոտի մեջ գցում Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: Համաձայնագիրն ուշագրավ է այն իմաստով, որ 2018 թվականին Ադրբեջանում նախատեսված էր նախագահի հերթական ընտրություն՝ հոկտեմբերի 17-ին:

Փորձագետների դիտարկմամբ՝ Ալիևի այս որոշումն ունի ներքաղաքական պատճառներ։ Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արտաքին խնդիրներ չի տեսնում. «Այստեղ պատճառը ներքին է՝ միջկլանային հարաբերությունները։ Ալիևն այսկերպ իրեն ապահովագրում է, որ մինչև հոկտեմբեր չեն լինի այնպիսի ֆորս-մաժորներ, որոնք կարող են վտանգել իր վերարտադրությունը։ Հետևապես, Ալիևն ուղղակի գնում է դեպքերի ընթացքի արագացմանը, և այդ վերարտադրության հարցերը փորձում է լուծել հնարավորինս շուտ։ Արդյունքում ծնվեց այս որոշումը»,- ասաց Մեհրաբյանը։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե այս հարցում պետք է զուգահեռներ փնտրել Հայաստանի հետ՝ այն կոնտեքստում, որ ապրիլին մեզ մոտ սպասվում է լիարժեք անցում խորհրդարանական կառավարման մոդելին և, հնարավոր է՝ վարչապետի պաշտոնը ստանձնի հենց Սերժ Սարգսյանը. «Ես իրար հետ չէի կապի, Հայաստանում գործընթացն արդեն կանխորոշված է, որևէ ինտրիգ չկա, և ընտրություններ, որպես այդպիսին, չեն լինելու։ Հայաստանում տեղի է ունենալու անձի փոփոխություն, արդեն իսկ կայացած ընտրությունների արդյունքի հիման վրա փոխատեղումներ, և սա նույն հարթության վրա դնել Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ պետք չէ»,-ընդգծեց փորձագետը։

Ըստ Մեհրաբյանի՝ անկախ Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրվանից, հստակ է, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները վարելու են ամենաբարձր մակարդակում՝ անձամբ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը. «Պարզ է, որ այս գործըթնացներն այդ դասավորության վրա չեն ազդելու, պատճառները ներքաղաքական են։ Ալիևի որոշման պատճառները պայմանավորված են Ադրբեջանի տնտեսության խիստ անբարենպաստ կանխատեսումներով։ Ալիևը չի ուզում, որ իր վերարտադրության պահն ու այդ ճգնաժամը ժամանակային առումով իրար համընկնեն»,- ասաց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ արտահերթ նախագահական ընտրությունների նշանակելու Ալիևի որոշումը ևս պայմանավորում է Ադրբեջանի ներքաղաքական իրադարձություններով։ «Սա իր քաղաքական հակառակորդին ցայտնոտի մեջ դնելու համար է։ Մինչև աշուն պետք է թքեին-մրեին, ինչքան քննադատություն էր լինելու։ Ասում են՝ 90 տոկոս վարկանիշ ունի, բայց հո այդպես չէ՞։ Հիմա այս քայլով պարզապես ցայտնոտի մեջ է դնում ընդդիմությանը, որը մինչև ապրիլ չի հասցնի ինքնակազմակերպվել։ Սա հաղթանակ ապահովելու լավագույն տակտիկա էր»,- ասաց Շիրինյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ Ադրբեջանը չկայացած, քայքայված պետություն է. «Թվում է, թե կա պետություն, բայց իրականում չկա։ Ուրիշ բաներ պետք չէ որոնել՝ պարզապես հակառակորդին է անակնկալի բերել։ Մեր հետ նմանություն պետք չէ փնտրել, գուցե երկուսս էլ սովետական ժառանգություն ունենք, բայց մենք այլ քաղաքակրթություն ու մշակույթ ունենք՝ որքան էլ աղճատվել ենք։ Կարող ենք իհարկե մեր իշխանություններին քննադատել, բայց մեր գործընթացների հետ կապ չունի։ Հիմա իր հակառակորդները նույնիսկ իրեն հայհոյելու ժամանակ չեն ունենա, մինչև հայհոյեն՝ ընտրությունները կանցնեն»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում