Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Թուրքիային դրեցին սև-սպիտակի առաջ. Հայաստանի հաջորդ քայլը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիայի նախագահ Էրդողանին է նվիրել բրոնզե մեդալյոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու հրեշը: Դա խաղաղության հրեշտակն է, որ խեղդում է պատերազմի հրեշին, մեկնաբանել է իր նվերը Ֆրանցիսկոս պապը: Վատիկանում Թուրքիայի նախագահը վերջին անգամ հյուր եղել էր 59 տարի առաջ: Պապի ու Էրդողանի ներկայիս հանդիպման մանրամասները հայտնի չեն և պարզ չէ, թե ինչի մասին են նրանք խոսել փակ դռների հետևում, մեկ ժամ:


Էրդողանը Վատիկան մեկնելուց առաջ հայտարարել էր, որ Հռոմի պապի հետ քննարկելու է Մերձավոր Արևելքի իրադրությունն ու Երուսաղեմի հարցը: Թուրքիան, կամ դրա նախագահ Էրդողանը ներկայումս հակամարտության մեջ է գրեթե ամբողջ աշխարհի, ուժային բոլոր կենտրոնների հետ: Թվում է, որ բացառություն է Մոսկվան, սակայն այստեղ էլ առերևույթ ժպիտների ու ձեռքսեղմումների ներքո դրսևորվում են տարօրինակ միջադեպեր, և Թուրքիան պարբերաբար հասցնում է «հարվածներ մեջքից»: Առանցքայինը սակայն Արևմուտք-Թուրքիա հարաբերությունն է, և ՌԴ-ի հետ հարաբերությունը պրոյեկցվում է հենց այստեղ առկա վիճակից: Այդ տեսանկյունից, Էրդողանի այցը Վատիկան ստանում է ուշագրավ երանգ: Տպավորություն է, որ Էրդողանը փորձում է հաշտության եզր գտնել այն քաղաքակրթության հետ, որտեղ ըստ էության ձևավորվել է ներկայիս Թուրքիայի կենսունակությունն ու հզորությունը, և որից կտրվելը, Թուրքիային, թերևս չի տանելու որևէ լավ տեղ:

Էրդողանը, ըստ ամենայնի, հենց դրա մասին խոսելու համար է մեկնել Վատիկան: Իսկ այստեղ նրան փաստորեն դնում են ընտրության, կամ կողմնորոշվելու առաջ՝ հրեշտա՞կ, թե՞ հրեշ: Հռոմի պապի հուշանվերը վկայում է, որ Արևմուտքը շատ հստակ է դնում հարցն Անկարայի առաջ, այսպես ասած՝ սև-սպիտակ: Այդ համատեքստում նաև ուշագրավ է դառնում, որ արևմտյան ուժային կենտրոններից մեկը՝ Փարիզը, վերջին շրջանում բավականին ընդգծված ժեստեր է անում հայկական հարցի մասով: Օրեր առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին իր առաջին մասնակցության ընթացքում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ կատարում է նախընտրական խոստումը, և ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես կնշվի որպես հայերի Ցեղասպանության հիշատակի օր:

Միևնույն ժամանակ, դրանից մի քանի օր առաջ Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ Հայաստանի շուրջ ծավալվում են ուշագրավ զարգացումներ, այդ թվում՝ թվարկելով նաև Թուրքիան և ասելով, որ խոսել են Սարգսյանի հետ այդ մասին և մարտահրավերների կողքին կա նաև գործելու անհրաժեշտություն: Մակրոնը հայկական կազմակերպությունների ընթրիքին հանդիպել էր նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին: Այս խոսուն ժեստերը, անկասկած, ամենևին պատահականության շարքից չեն և ակնհայտ է, որ առնվազն Ֆրանսիան հայկական հարցն առաջ է մղում Թուրքիայի դեմ: Միևնույն ժամանակ, հայկական հարցում իր խոսուն դրսևորումներով աչքի է ընկել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ թե՛ Վատիկանում հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով պատարագին, թե՛ Հայաստան կատարած այցի ընթացքում:

Ինչքանով են ներդաշնակ այդ հարցում Փարիզն ու Վատիկանը, բավական բարդ է ասել, ու ընդհանրապես դժվար է ասել, թե հայկական հարցում արդյո՞ք կա որոշակի կոնսենսուսային մոտեցում Արևմուտքում՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների պարզաբանման ներկայիս բարդ պրոցեսի հետ: Սակայն առավել քան ակնառու է, որ այստեղ Հայաստանն իսկապես մարտահրավերների և հնարավորությունների սահմանին է: Ընդ որում, ինչպես միշտ: Հայկական հարցն անխուսափելիորեն միջազգային օրակարգի գործիք է, հայերից անկախ: Մյուս կողմից, ի գիտություն ընդունելով այդ իրողությունը, հայերը և ներկայումս նաև Հայաստանը մշտապես կանգնած են մի խնդրի առաջ՝ թույլ չտալ, որպեսզի այդ գործիքն այլ ձեռքում կիրառվելիս այս կամ այն կերպ վնասի Հայաստանին, և միևնույն ժամանակ էլ Հայաստանը օգտվի այդ գործիքի կիրառումից անգամ այն դեպքում, երբ կիրառողն այլ ձեռք է:

Ասել կուզի, խնդիրը տվյալ դեպքում այն է, որ հայկական հարցը միջազգային օրակարգում չխաղարկվի այնպես, որ հակասության մեջ մտնի Հայաստանի շահերի ու անվտագության հետ, որոնք էլ իրենց հերթին չեն կարող պարփակվել լոկ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքով: Ի վերջո առաջնորդողը պետք է լինի ապագան, ոչ թե անցյալը, և անցյալը պետք է լինի ապագան կառուցելու գործիք: Ինչ ունի այստեղ Հայաստանը, որպես քայլ կամ գործողություն, Սերժ Սարգսյանի հայտարարած հայ-թուրքական արձանագրությունների գարնանային չեղարկումից բացի: Արդյո՞ք հաջորդ քայլը Հայաստանը մտածել է, թե՞ մտածելու են Հայաստանի փոխարեն: Ընդ որում, այստեղ անգամ հարց է, թե ովքեր են մտածելու, եթե նկատի առնենք նաև այն, որ Թուրքիան որպես կանոն, Արևմուտքում հայկական հարցի հետ կապված խնդիրների լուծումը մշտապես փնտրում է հյուսիսում՝ Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում