Թուրք իրավապահները 1 շաբաթում՝ հունվարի 29-ից փետրվարի 5-ը ձերբակալել են 449 մարդու՝ «ահաբեկչության քարոզչության» կասկածանքով։ Այս մասին հայտնում է Cumhuriyet-ը։
Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվածները զբաղվել են սոցցանցերում ահաբեկչության քարոզչությամբ և հրապարակել գրառումներ համացանցում՝ սիրիական Աֆրինում թուրքական բանակի գործողության քննադատությամբ։
Նշվում է, որ անցած շաբաթ ոստիկանները ձերբակալել են նաև 124 մարդու՝ բողոքի ակցիաների մասնակցելու համար։