Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը նշանակել է դեպարտամենտի ղեկավար և խորհրդական: Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ Մեկ այլ հրամանով՝ Պաշտպանը խորհրդական է նշանակել Բաբկեն Տեր-Գրիգորյանին։

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության: Դեպարտամենտը զբաղվում է Պաշտպանի գործունեության բովանդակային ապահովմամբ, իսկ քարտուղարությունը՝ տեխնիկական սպասարկմամբ: Ի թիվս այլ բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների՝ նոր օրենքը նաև հնարավորություն է տալիս Պաշտպանին ունենալ պետական միջոցներով չվարձատրվող մինչև հինգ խորհրդական:

Ստորև ներկայացված են Արտակ Բեգլարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի կենսագրականները:

Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ և հանրային կառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, այնուհետև՝ մամուլի քարտուղար, իսկ վերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական: Նա ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ: Ա.Բեգլարյանը կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում և քաղաքականություն մասնագիտացմամբ, իսկ Սալոնիկիի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով բիզնես կառավարում մասնագիտացմամբ: Նա բակալավրի աստիճանը ստացել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Ա.Բեգլարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և հանդես եկել գիտական հրապարակումներով: Նա տարիներ շարունակ զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ՝ անդամակցելով և ղեկավարելով տարբեր հասարակական կազմակերպություններ:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը մասնագիտությամբ տնտեսագետ և Հարավային Կովկասի հարցերով միջազգային զարգացման փորձագետ է: 2017թ.-ից Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Հիմնադրամի գործունեության նպատակն է Արցախում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն աջակցելը: Բ.Տեր-Գրիգորյանը համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Նա նաև աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: Տեր-Գրիգորյանն ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան: Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսի կալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում