Իրանում անհայտ անձը փորձել է հարձակվել նախագահի գրասենյակի վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Արդյունքում տղամարդը վիրավորվել և ձերբակալվել է։
«Մենք փորձում ենք պարզել այդ մարդու ինքնությունը և հասկանալ նրա շարժառիթը»,– գործակալությանը հաղորդել է զրուցակիցը։
Տղամարդու ձեռքին մեծ դանակ է եղել։ Բացի այդ նա ամբողջովին սպիտակ շորերով է եղել, որ փաստում է անձնազոհության նրա պատրաստակամության մասին։
Տղամարդուն ոտքից վիրավորել են այն պահին, երբ նա, Թեհրանի կենտրոնում, փորձել է անցնել նախագահի գրասենյակ տանող անվտանգության դարպասներով։