Ֆրանցիսկոս պապը կոչ է արել կաթոլիկներին և մյուս բոլոր կրոնների ներկայացուցիչներին միասին աղոթել փետրվարի 23-ին, որպեսզի «ոչ ասեն բռնությանն ու հակամարտությանը»։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ը Մեծ պասի առաջին ուրբաթն է։ Ավանդական կիրակնօրյա ժամերգության ժամանակ Ֆրանցիսկոս Պապն ասել է. «Ամեն ոք իր խղճի առաջ, Աստծո առաջ պետք է հարցնի. «Ի՞նչ կարող եմ ես անել խաղաղության համար»։
Ֆրանցիսկոսն ասել է, որ աղոթքներն ու պասը պետք է ուղղված լինեն հատկապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Հարավային Սուդանի ժողովուրդներին։