Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

ԵՄ-ը մեզ հետ կատակ չի անելու, պարտականությունները չկատարելու դեպքում մինչև անգամ կպատժի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը։ 

-Պարոն Քոչարյան, օրերս Գյումրիում բացվեց Գերմանիայի հյուպատոսություն: Գերմանիայի հյուպատոսը կհամակարգի Շիրակի և Լոռու մարզերը: Ըստ էության՝ ԵՄ-ի կողմից առաջիկայում մի շարք ծրագրերի իրականացումն է հյուպատոսական ծառայության բացման առիթ հանդիսացել: Ինչպե՞ս եք գնահատում:

-Պետք է նկատել, որ շենգենյան բոլոր երկրներից Գերմանիան ամենախիստն է, համարյա ոչ մեկին մուտքի վիզա չի տալիս, ու Գյումրիում հյուպատոսարան բացելը ինձ շատ է զարմացնում: Ի՞նչ կա Գյումրիում, որ մարդ այդտեղ դրամական ներդրումներ անի: Ես գիտեմ, որ հյուպատոսների իսկական գործը տեղեկություն հավաքելն է, ուրիշ ոչինչ:

-176 միլիոն եվրո է Եվրամիությունը տրամադրելու, որի մի մասը գնալու է Շիրակում ներդրումներ իրականացնելուն: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Հիմա երբ խոսում են Եվրամիության և Հայաստանի համագործակցության մասին, պետք է ասեմ, որ ես սկսում եմ կասկածել, քանի որ նրանք հիմա պահանջներ են դնելու դրա առաջ: Առաջինը Հայաստանի ատոմակայանի խնդիրն է, քանի որ նրանք պահանջում են, որ փակվի ատոմակայանը:

-Պարոն Քոչարյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ կլինի քաղաքական կամք Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչելու համար:

-Տեսեք, մենք ոչ միայն դրամական նպաստ ենք ստանալու որոշ աշխատանքների համար, այլևս այս համաձայնագրի ստորագրումով նաև որոշ պարտականություններ ենք հանձն առնում, և այդ պարտականությունները առայժմ մեզ համար շատ դժվար են իրագործելը: Ես թեև ուրախ եմ, որ Հայաստանը տարբեր կազմակերպությունների, տարբեր երկրների և ոչ թե միայն Ռուսաստանի հետ պայմանագրեր, հարաբերություններ է հաստատում, բայց դրան զուգահեռ ինձ մտահոգում է՝ արդյոք այսօր մենք կարող ենք այդ պարտականությունները կատարել: Ինչ վերաբերում է ատոմակայանին, գիտեք, Հայաստանը շրջափակված երկիր է, տնտեսությունը տուժում է մասամբ, և եթե մենք ատոմակայան չունենանք, մենք ի՞նչ ենք անելու:

– Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը կարծում է, որ ատոմակայանը հնարավորինս շուտ պետք է փակել: Բացի այդ, ներկայումս Հայաստանի հետ ԵՄ-ն աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ: Բացի այդ, խոսվում է նաև նոր ատոմակայանի կառուցման մասին:

-Գիտեք՝ այս տարիների խոստումները լսել ենք, բայց որևէ բան չի ստացվել: Այս պահով եմ ես մտահոգված: Բա եթե մենք փակենք, նորը երբ պիտի բացվի, ինչպես պիտի բացվի: Դուք հիշում եք, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք այդ ատոմակայանը փակվեց, ինչ խնդիրների առաջ մենք կանգնեցինք, հետո Ռուսաստանից մասնագետ եկավ, ահռելի վճարումներ եղան, մինչև այն վերաբացվեց: Ահռելի վճարումներ եղավ դրա դիմաց: Մենք գոնե էներգետիկայի տեսակետից պիտի կախում չունենանք: Ես մտահոգված եմ, թե Հայաստանը որքանով է պատրաստ պարտականությունները իրապես կատարելու: Եվրամիությունը մեզ հետ կատակ չի անելու, շատ լուրջ է:

-Դուք կարծում եք՝ Հայաստանն իր առջև դրված պարտականությունները չի՞ կարողանալու կատարել, իշխանությունը պատրաստ չէ՞ այդ խնդիրներին լուծում տալ, նկատի ունեմ կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների համար պայքարը և այլն:

-Ինձ հենց դա է մտահոգում: Տեսեք՝ մեր դատական համակարգը անկախ չէ, հրահանգը գալիս է վերևից, և դատավորներն էլ կատարում են հրահանգը: Որպես օրինակ բերենք «Սասնա ծռեր»-ի գործից: Մարդու իրավունքների հարցը Հայաստանում, կոռուպցիան և այլն, սրանք խնդիրներ են, որ դեռ երկար ժամանակ է պետք լուծելու համար, և ԵՄ-ն մեզնից դա պահանջելու է խստորեն:

-ԵՄ-ն Հայաստանում ընտրությունները միշտ մեկ քայլ առաջ է դիտարկել: Ի՞նչ եք կարծում, եթե իրական փոփոխություններ չլինեն, խի՞ստ է վարվելու ԵՄ-ն:

Ոչ թե խիստ է վարվելու, այլ մինչև անգամ պատժելու է: Տեսեք՝ այդքան խոսվում է Հայաստանում կոռուպցիայից, բայց դա անընդհատ շարունակվում է: Եվ որքան էլ իշխանությունները մեզ հետ զրույցում անհանգստանում են այս խնդրի հետ կապված, բայց կոռուպցիան դրանով հանդերձ շարունակվում է, դատական համակարգերը անկախ չեն, մարդու իրավունքների հարցով առաջընթաց գրեթե չկա: Սովետական միության ժառանգությունը դեռ կա, և ժամանակ է պետք, որ մենք մտածենք ոչ թե սովետական մտածելակերպով, այլ իրական կյանքով և այսօրվան համապատասխան: Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ Եվրոպայի հետ ստորագրել ենք այս համաձայնագիրը, բայց սա մեզնից նաև պարտականություններ է պահանջում: Մենք պետք է ավելի խիստ լինենք, կատարենք մեր առաջ դրված պարտականությունը: Ես մի քիչ կասկածներ ունեմ:

-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը այս համաձայնագիրը ստորագրելով նաև ԵՄ-ից աջակցություն կստանա իր քաղաքական գործունեությունը վարչապետի պաշտոնում շարունակելու համար: Համամի՞տ եք արդյոք:

-Ես չեմ կարծում՝ ԵՄ-ն շահագրգռված լինի սրանով: Եվ կարծում եմ, որ այս խնդրով ավելի շատ հենց Ռուսաստանն է շահագրգռված և ոչ թե ԵՄ-ն: ԵՄ-ի համար կարևոր չէ, թե ով է լինելու վարչապետ կամ նախագահ, կարևորը լինի այն անձը, որը հանձն է առնում պարտականությունները կատարել: Ես այդպես եմ մտածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում