Անկախ քննիչների խումբը գտել է փաստաթղթերի ու անձնական զենքի լուսանկարները, որոնք հայտնաբերվել էին Իդլիբ նահանգում կործանված ռուսական Su-25-ի զոհված օդաչուի մոտ:
Ինչպես հայտնում է «Նովայա գազետա»-ն՝ օդաչուն ամենայն հավանականությամբ սպանվել է արդեն գետնի վրա: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օդաչուն կատապուլտով դուրս է նետվել և սպանվել է ահաբեկիչների հետ մարտում:
Աղբյուրը նշում է, որ զոհվածը ուկրաինացի նախկին օդաչու Ռոման Ֆիլիպովն է Սիմֆերոպոլից: