Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: