Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Սպիտակ չորեքշաբթի» Իրանում. Հրահրված է դրսի՞ց, թե՞ ներքին պոռթկում

Իրանում «սպիտակ չորեքշաբթի» կամպանիայի շրջանակում, որը 2017 թվականի մայիսին սկսել էր լրագրողուհի Մասիհ Ալինեջադը, 29 կին է ձերբակալվել։ Լրագրողը կանանց կոչ էր անում սպիտակ գույնի հիջաբներ կրել կամ ընդհանրապես բաց գլխով ման գալ։ Իրանի գլխավոր դատախազ Մոհամեդ Ջաֆար Մոնթազերին անց կացված բողոքի ակցիաները «ինֆանտիլ» և «տրիվիալ» է անվանել, և հայտարարել է, որ դրանք «դրսի» սադրանքով են տեղի ունեցել։

Իրանում առանց գլխաշորի փողոցում հայտնված կնոջը 10 օրից մինչև 2 ամիս ազատազրկում է սպառնում: Իրանում տեղի ունեցող այս տրանսֆորմացիաների վերաբերյալ դեռ վաղ է կարծիք հայտնելը, պետք է սպասել հետագա զարգացումներին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը։ «Այս ակցիան հակաօրինական է, և դեռ վաղ է այդ մասին տեսակետ հայտնելը», -ասաց պատգամավորը՝ հավելելով, որ թեև նախկինում էլ նման ակցիաներ եղել են, սակայն սա իր տեսակի մեջ նոր երևույթ է Իրանում։ Թե որքանով է այս երևույթը առնչվում Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, դեռ պետք է վերլուծել։ Այնուամենայնիվ, նա չբացառեց, որ այս հրահրումները հնարավոր է դրսից լինեն։ «Պետք է սպասել տեսնել՝ ինչ տեսակ շարժում է և քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում։ Նախկին շարժումները ապացուցեցին, որ եթե ուղղակիորեն դրսից չէին ղեկավարվում և սոցիալ-տնտեսական արմատներ ունեցող բողոքներ էին, բայց արդեն երկրորդ-երրորդ օրվանից այդ բողոքներին ավելացավ քաղաքական բաղադրիչը, որ շատ հստակ ղեկավարվում էր դրսից», -նշեց պատգամավորը։

Անդրադառնալով My Stealthy Freedom՝ «Իմ ծածուկ ազատությունը» վերտառությամբ ֆեյսբուքում ձևավորված խմբին, որտեղ իրանցիները գրում են, որ ուզում  են իրենց մազերի վրա զգալ քամին, Կարեն Խանլարյանը անհասկանալի համարեց այն՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր ունի իր օրենքները, և հիջաբի հարցը Իսլամական հանրապետության մեջ, բնականաբար, օրենք պետք է լինի, քանի որ այդ կապակցությամբ կրոնական հավատամքներ կան.«Այս երկիրն ունի իր օրենքները, իր կարգ ու կանոնը, ինչպես բոլոր երկրները։ Եվ սա Իսլամական հանրապետության էության խնդիրն է։ Անցյալում եղել են մարդիկ, ովքեր չեն ցանկացել նման օրենքներով ապրել այս երկրի մեջ, բայց նրանք կա՛մ համակերպվել են, կա՛մ թողել երկիրը, ինչպես մյուս երկրներում։ Չի կարելի պատկերացնել Իսլամական հանրապետություն և ազատ հիջաբ։ Եվ Սաուդիան Արաբիայում էլ կանայք պարտադիր պետք է կրեն հիջաբ, և  շատ երկրների մեջ էլ կան այդպիսիք։ Սա իսլամական օրենք է, սա կրոնի խնդիր է, սա վերջին ժամանակաշրջանում մշակված օրենքի հարց չէ, որ հնարավոր լինի այն փոփոխության ենթարկել։ Սա այն կրեդոն է, որ գալիս է կրոնից։ Հետևաբար աբսուրդ է, երբ դու ընդունում ես իսլամական հանրապետության էությունը, բայց միևնույն ժամանակ պնդում ես, որ կրոնական այս կրեդոյի մեջ ինչ-որ փոփոխություն մտցնեն։ Հնարավոր չէ նման բան պատկերացնել»,-հավելեց նա։

Նրա խոսքով՝ իսլամական հանրապետությունը այսօրվա քաղաքական իրականության լույսի տակ իսկապես ասոցացվում է Իրանի հողային ամբողջականության պահպանման սկզբունքի հետ, և այս համակարգն այլընտրանք չունի, և այն հզորությունը, որ այժմ ունի Իրանը տարածաշրջանում, հենց գալիս է այս համակարգից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում