Ավարտվեց Անգլիայի պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպումը: Դաշտի տերերը ունենալով զգալի առավելություն հաղթեցին խոշոր՝ 5:1 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Արսենալի կազմում նորամուտը նշելով Էնիրեյթս մարզադաշտում նշանավորեց 3 գոլային փոխանցումով: Նշենք, որ այս խաղում աչքի ընկավ Մխիթարյան- Օբամեյանգ խաղային դուետը:Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը հաշիվը դարձրեց 4:0՝ նշելով իր նորամուտը լոնդոնյան թիմի կազմում: